ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չպատվաստված մարդիկ վիրուսի հիմնական տարածողներն են. ԱՀԿ

Չպատվաստված մարդիկ «Քովիդ-19»-ի հիմնական տարածողներն են, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական բյուրոյին:

«Չպատվաստված մարդիկ վիրուսի հիմնական տարածողներն են: Կոչ ենք անում բոլորին, ովքեր պատվաստման իրավունք ունեն, օգտվել այդ հնարավորությունից և պարտադիր ամբողջական պատվաստման կուրս անցնել: Դա հատկապես կարևոր է առաջնային խմբերի համար, ինչպես օրինակ՝ 60-ից բարձր տարիքի անձանց համար, ինչպես նաև թույլ իմունիտետ ունեցողների»,- ասվում է բյուրոյի հաղորդագրության մեջ:

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ ուսումնասիրությունները ցույց են տվել կանխարգելիչ միջոցառումների, օրինակ՝ դիմակ կրելու և տարածքների օդափոխման արդյունավետությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: