Խորհրդարանական ընտրություններում հաղթեց «և-և»-ի քաղաքականությունը
Ապրիլի 2-ի քվեարկության արդյունքում ՀՀ նորընտիր խորհրդարանում ներկայացված կլինեն չորս քաղաքական ուժեր: Եթե դիտարկենք ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ այս քաղաքական ուժերի մոտեցումները, ապա կարող ենք արձանագրել, որ ընտրություններում հաղթեց երկու ինտեգրացիոն վեկտորների համադրման, կամ այսպես կոչված, «և՛-և՛»-ի մոտեցումը:
Հասկանալի է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները պայմանավորված չեն զուտ և առաջին հերթին արտաքին քաղաքականության առանձին հարցերի վերաբերյալ քաղաքական ուժերի մոտեցումներով, և քաղաքացիների ընտրության վրա ազդեցություն են ունենում օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք գործոններ: Սակայն, երկրի ապագա արտաքին քաղաքական կուրսը պայմանավորվում է խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի մոտեցումներով: Դա հատկապես արդիական է դառնում, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանը գործելու է արդեն նոր՝ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում. հետևաբար, հենց խորհրդարանական ուժերն են թելադրելու երկրի արտաքին քաղաքական կուրսը:
Եվ այսպես, խորհրդարան անցած չորս քաղաքական ուժերից առնվազն երեքը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան դաշինքը», Հայ Հեղափոխական Դաշնակցությունը նախընտրական շրջանում կարևորել են և´ եվրաինտեգրման գործընթացը, և´ եվրասիական ինտեգրումը: Առավել ընդգծված արևմտամետ է համարվում «Ելք» դաշինքը, որն իր նախընտրական ծրագրում ընդգծում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության սխալ լինելը, բայց միաժամանակ չի դնում միություն դուրս գալու պահանջ՝ ի տարբերություն խորհրդարան չանցած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը:
Խորհրդարանում ամենաշատ մանդատներն ունենալու են իշխող ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը՝ համապատասխանաբար 58 և 31 մանդատ: Այս երկու քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում կարևորում են երկու ինտեգրացիոն գործընթացների համադրումն ու համատեղումը:
Մասնավորապես, ՀՀԿ իշխանության ժամանակ Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին՝ դրա հետ մեկտեղ ակտիվ աշխատելով եվրոպական կողմի հետ և հասնելով ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի նախաստորագրմանը: Կուսակցության նախընտրական ծրագրում կարևորվում է ՀՀ-ՌԴ ռազմավարական հարաբերությունների խորացումը, «նոր մակարդակի բարձրացնելու» նպատակը: Ընդգծվում է, որ «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ առավել լայն հնարավորություններ բացվեցին մեր երկրի տնտեսական զարգացման համար: Այդ առումով օժանդակելու ենք մեր գործարարներին Եվրասիական տնտեսական միության ընձեռած հնարավորություններն ամբողջությամբ իրացնելու համար»: Միաժամանակ, կուսակցությունը կարևորում է Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացումը թե´ ՀՀ-ԵՄ մակարդակով, թե´ եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունները խորացնելու ճանապարհով: «Մեր երկրում բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին առանցքային է Եվրոպական միության հետ համագործակցությունը։ Շարունակելու ենք խորացնել ԵՄ-ի հետ մեր փոխգործակցությունը՝ շուտով հաջողությամբ ավարտելով բանակցությունները նոր իրավական շրջանակի շուրջ: Շարունակելու ենք զարգացնել հարաբերությունները Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, եվրոպական մյուս երկրների հետ՝ հիմնվելով մեր ընդհանուր քաղաքակրթական արժեհամակարգի վրա»,- ասված է ծրագրում:
Նորընտիր խորհրդարանում երկրորդ խոշոր ուժը լինելու է «Ծառուկյան» դաշինքը, որը ձևավորվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմքի վրա, իսկ վերջինս մշտապես կարևորել է թե´ Ռուսաստանի, թե´ Եվրոպայի հետ համագործակցությունը: Եվ այժմ էլ, ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրում նշվում է «հայ-ռուսական գործընկերային հարաբերությունների զարգացման և խորացման» անհրաժեշտությունը, կարևորվում է մասնակցությունը ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում: Միաժամանակ, առաջարկվում է «շարունակել կառուցողական մասնակցություն ունենալ եվրաինտեգրման գործընթացներին», կարևորվում է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը:
Խորհրդարանում ներկայացված երրորդ քաղաքական ուժը՝ «Ելք» դաշինքն է, որն իրեն դրսևորում է որպես առավել արևմտամետ քաղաքական ուժ: Վերջինս սխալ է համարում անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ ընդգծելով «Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տնտեսական և քաղաքական բնականոն զարգացման, Արցախի հարցի արդարացի կարգավորման համար» առկա ռիսկերը և կարևորում է այդ ռիսկերի կառավարումը: Միաժամանակ առաջարկում է բանակցություններ սկսել ՀԱՊԿ շրջանակներում՝ «անդամ երկրների` միմյանց անվտանգության ապահովման դաշնակցային պարտավորությունների հստակեցման շուրջ»: Դաշինքը կարևորում է նաև ԵՄ-ի հետ հարաբերությունների առավել խորը և հավակնոտ իրավական դաշտի ձևավորումը:
Եվ վերջապես չորրորդ ուժը խորհրդարանում լինելու է ՀՅԴ-ն, որն ավանդական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն է՝ նվիրված «Հայ դատի» առաջմղմանը: ՀՅԴ-ն այսօր ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ է և գտնում է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ճիշտ որոշում էր: Կուսակցության նախընտրական ծրագրում նախապատվություն չի տրվում ինտեգրացիոն երկու վերկտորներից և ոչ մեկին, նշվում է, որ. «Հայաստանը պետք է վարի անկախ արտաքին քաղաքականություն՝ հիմնված բացառապես ազգային շահի և պետության հեռանկարային ռազմավարական զարգացման տեսլականի վրա: Մենք ամերիկամետ, ռուսամետ, եվրոպամետ չենք, մենք հայամետ և հայաստանակենտրոն ենք»:
Ամփոփելով կարող ենք փաստել, որ խորհրդարանում ներկայացված չորս քաղաքական ուժերից առնվազն երկուսը հստակ ընդգծում են և´ ԵԱՏՄ-ում ակտիվ մասնակցության, և´ ԵՄ-ի հետ համագործակցության զարգացման կարևորությունը: Մյուս երկու ուժերից ՀՅԴ-ն ևս աջակցում է «և´-և´»-ի քաղաքականությանը, քանի որ վերջինս այս պահին առավելագույնս բխում է ՀՀ շահերից: Իսկ «Ելք» դաշինքն, ամենայն հավանականությամբ, քննադատաբար է հանդես գալու եվրասիական ինտեգրման գործընթացների հանդեպ՝ մանտացույց անելով այդ հարաբերություններում առկա բացերն ու պահանջելով քայլեր ձեռնարկել դրանք հաղթահարելու ուղղությամբ, ինչն, իր հերթին, կարող է նպաստ բերել գործընթացի առողջացմանը:
Այսպիսով, կարելի է ակնկալել, որ ինտեգրացիոն գործընթացների հարցում Հայաստանի որդեգրած «և´-և´»-ի քաղաքականությունը փոփոխության չի ենթարկվի, և Հայաստանի հետևողականորեն ջանքեր գործադրի ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերությունների զարգացման, ԵԱՏՄ և ՀԱՊԿ ներքո Հայաստանի մասնակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններն առաջիկայում ստորագրվելիք շրջանակային համաձայնագրի հիմքի վրա զարգացման ուղղությամբ:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ-ն ակտիվացնում է երկխոսությունը Հայաստանի հետ Վերջին շաբաթվա ընթացքում ականատես ենք լինում Եվրամիության և Հայաստանի միջև երկխոսության ու համագործակցության...
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- ԵՄ օժանդակություն. պատասխանների սպասող հարցեր Պետք է նշել, որ մինչ այս պահը շարունակում է անհայտ լինել, թե հինգ տարիների համար նախատեսված միջոցներից ո՞ր մասն...
- ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո Կլաար Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին...
- 2022թ. հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից Հայաստանի Հանրապետությունը 2017թ., 2018թ. և 2019թ. Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող...
այլ նյութեր այս թեմայով
- Լավրովը հայտնել է, որ 2023 թվականին ԵԱՏՄ առեւտրաշրջանառության 90 տոկոսը կլինի ազգային արժույթներով Նրա խոսքով՝ անցյալ տարի Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխադարձ առևտրի և փոխհաշվարկների 76 տոկոսն...
- Դեկտեմբերին ՌԴ-ում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Կարծում ենք, որ բացի կատարված աշխատանքի վերաբերյալ զեկույցից, կարևոր է մեր առաջնորդներին ներկայացնել մեր համագործակցությունը...
- ԵԱՏՄ-ն ցանկանում է ավելի շատ ազատ առևտրի գոտու համաձայնագրեր կնքել «Ազատ առևտրի գոտու համաձայնագրերը Միության և երրորդ երկրների և ինտեգրացիոն ասոցիացիաների միջև միջազգային համագործակցության...
- Արևմտյան երկրները փորձում են ազդել ԵԱՏՄ-ում ՌԴ–ի դաշնակիցների դիրքորոշումների վրա Միջազգային հարաբերությունների ներկա փուլում որոշ երկրների համար սովորական է դարձել ճնշումների և շանտաժի միջոցով...
- Ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ԵԱՏՄ –ի և Եգիպտոսի բանակցություններում առաջընթաց կա Կցանկանայի նշել, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի...
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ Նախագահ. Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի Արդեն Հայաստանն անձակենտրոն իշխանություն չունի, և կարծում եմ, որ դա մեր ժողովրդի վաստակն է:
- Մի շարք պատգամավորներ հրաժարվել են մանդատներից Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկը:
- Նոր խորհրդարանը կվարի բազմավեկտոր և հավասարակշռված արտաքին քաղաքականություն ՀՀ համար մյուս կարևորագույն հարցի՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված նոր խորհրդարանը կունենա ընդհանրական...
- Հետընտրական Հայաստան. քաղաքական մշակույթում փոփոխություններ են արձանագրվում Ըստ էության սա հետնահանջ նախկին մտածելակերպից, առ այն, որ ամեն ինչ պետք է ջնջել և սկսել զրոյից:
- Ղարաբաղյանի կարգավորման հարցում զիջողական դիրքորոշման օգտին քվեարկեց հասարակության 1.65 տոկոսը Փոխարենը ընտրողները մեծամասամբ իրենց աջակցությունն են հայտնել խնդրի ոչ ծայրահեղ, փոխզիջումային, բանակցային կարգավորմանը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ