Հայերի և թունսիցիների նմանությունը, կամ ինչու գնալ Թունիս
Ուղտեր, Սահարա, անապատի արև, ծովի ալիքներ և տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկ։ Հայաստանցիների համար քիչ բացահայտված Թունիսը բազմաշերտ է ինչպես ռելիեֆի և եղանակի, այնպես էլ հանգստի տարբերակների առումով։
Ինչ պետք է իմանալ Թունիս գնալուց առաջ
Հյուսիսային Աֆրիկայի այս հնամենի երկիր հասնելու համար տրամադրվեք 4 ժամ թռիչքի։ Իսկ օդանավակայանում մի սպասեք մուտքի արտոնագրի կնիքին, այլ վճարեք 25 դոլար ու բառի բուն իմաստով թքեք ու ձեր անձնագրում փակցրեք նամականիշ հիշեցնող վիզան։ Մուսուլմանական Թունիսն աշխարհիկ երկիր է։ 1956թ.–ից` ֆրանսիական գաղութի կարգավիճակից ազատվելուց հետո այստեղ կանայք ստացել են կրթության և աշխատանքի իրավունք։ Նրանք անգամ մեքենա վարելու թույլտվություն ունեն։ Իսկ հիջաբ կանայք կրում են ըստ ցանկության. ավելի երիտասարդ սերունդը մեծամասամբ հրաժարվում է այն կրելուց։
Եգիպտոսում արդեն հանգստացած զբոսաշրջիկները մտածում են, որ աֆրիկական այս երկրում էլ տարվա այս սեզոնին ճնշող շոգի պիտի հանդիպեն։ Բայց Թունիսը բազմազան է ինչպես իր բնությամբ, այնպես էլ եղանակային դրսևորումներով։ Սահարայում իհարկե +45-ն ապահովված է, բայց, օրինակ, երեկոյան Սուսի և Համամետի հյուրանոցներում և ծովափին արժե երբեմն բարակ վերնահագուստ ունենալ:
Հայերի և թունիսցիների զարմանալի նմանությունը
Որ հին ազգերն իրար նման են ու նման սովորույթներ և ավանդույթներ ունեն, պարզել էի դեռ Հունաստան և Իտալիա կատարած իմ այցերի ժամանակ։ Բայց երբեք մտքովս չէր անցնի, որ աֆրիկական երկրի բնակիչներին էլ նման կլինեն մեզ։ Այսօրվա մուսուլմանական Թունիսը մինչև միջնադար քրիստոնեա երկիր էր, իսկ դրանից առաջ բազմաստվածություն էր դավանում. երևի հենց այստեղից են գալիս մեր հիմնային նմանությունները։
Թունիսցի գիդ Սամիրի Մնիֆը, ով արմատներով Անդալուզիայից էր, իսկ կրթություն էր ստացել ԽՍՀՄ-ում` Մոսկվայում, ներկայացնում էր նաև թունիսյան ավանդույթներն ու սովորույթները:
Պարզվում է Թունիսում երիտասարդների ամուսնության ավանդական ձևը բավականին մոտ էր հայկականին. երբ տղան հավանում է մի աղջկա, տղայի մայրը, 2 վստահելի կանանց հետ, գնում է աղջկա տուն «խնամախոսության»։
Հարսանիքն այստեղ կարող է տևել մի քանի օր, ինչպես հնում Հայաստանում էր։ Հիմնական ռեստորանային միջոցառումը Թունիսում գիշերն են անում` երևի շոգի պատճառով։ Հյուրասիրություն, պարեր, անպայման նվերներ և օժիտ։
Իհարկե, այսօր արդեն կա նաև ամուսնության ժամանակակից տարբերակը` երիտասարդները ծանոթանում են, հանդիպում, որոշում։
Նմանություններ կան նաև հուղարկավորության կանոններում։ Հանգուցյալին դնել տանը, սպասել, որ հարազատները գան և ցավակցեն։ Հուղարկավորությունը թունիսցիները, ինչպես հայերը, անում են մահվանից 2 օր անց։
Իսկ ինչո՞ւ Թունիս
Եթե ուզում եք ծովային հանգիստը համատեղել նոր բացահայտումների, հին աշխարհի հետ շփվելու, պատմամշակութային վայրեր այցելելու, նաև անապատի «դրայվը» վայելելու հետ, ուրեմն Թունիսն իդեալական է` մի խոսքով` հաճելին օգտակարի հետ։
Անծայրածիր դեղին անապատում կարելի դեպի արևը «թռչել» կվատրացիկլով, ամենագնացով կամ երազելով դանդաղ ընթանալ ուղտերով։ Մի քանի ժամ անց անապատի շոգը կարելի խեղդել Միջերկրականի ալիքներում` Սուսի, Համամետի կամ այլ քաղաքի ծովափերին։
Իսկ հազարամյակներ առաջ` Մ.Թ.Ա. 5–րդ դարում, փյունիկցիների հիմնած Կարթագենի ավերակները, հռոմեացիների կառուցած բաղնիքն ու այլ կառույցները ձեզ կպատմեն հին մարդու կյանքի ու կենցաղի մասին։ Օրինակ` այս տարածաշրջանում ապրող մարդկանց համար SPA կենտրոնը բոլորովին էլ նորագույն ժամանակների բացահայտում չէ։ Հին հռոմեական բաղնիքի ավերակներից պարզ է դառնում, որ այն միաժամանակ կարող էր մինչև 5000 մարդ սպասարկել, ավելին բաղնիքի այցելուները կարող էին մարզվել կենտրոնում, սնվել և այլն: Մի խոսքով` վերջին հազարամյակներում ոչ մի նոր բան չենք ստեղծել, մաքսիմում` կատարելագործել ենք։
Մի վախեցեք, անցյալի ավերակներով ոչինչ չի ավարտում ու այդ փոշու տակ դժվար թե մնաք։ «Ժամանակի մեքենայով» շատ արագ` մի քանի րոպեում, կարող եք հայտնվել թունիսյան «Սանոտրինիում»` ծովափնյա սպիտակ–կապույտ Սիդի Բու Սայիդ քաղաքում։ Այստեղ կապույտ ծովին և չքնաղ ափին զուգահեռ արևելյան կոլորիտով հին քաղաքն է` Մեդինան։ Այստեղ թունիսյան գեղեցիկ, իմաստալից դռներն ունեն զանգի համար երկու բռնակ` մեկը հարազատների համար, որոնց կիրառման դեպքում կանայք էլ կարող են դուռը բացել, մյուսը` օտարների, որոնց զնգոցին հիմնականում տան տղամարդիկ են արձագանքում։
Իսկ արևելյան շուկա անպատմելի է` զանազան ապրանքներ ու զանազան գներ, որոնք կարելի տասնապատիկ անգամ իջեցնել. կարևորը լավ սակարկել իմանալ։
Ի դեպ, Հայաստանից Թունիս այս սեզոնին կարելի է հասնել ուղիղ չվերթով։ «Նուվելեյր» ավիաընկերությունն ամեն շաբաթ ուղիղ չարտերային թռիչքներ է իրականացնում Թունիսի հայտնի հանգստավայր Մոնաստիրից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ: Իսկ «Անռիվա տուրի» շնորհիվ անհամեմատ հեշտացել է մուտքի արտոնագիր (վիզա) ստանալու գործընթացը։ Այլևս պետք չէ դրա համար Մոսկվա հասնել, ՀՀ քաղաքացիները վիզան ստանում են Թունիսի օդանավակայանում՝ վճարելով 25 դոլար։
Սառա Գալստյան
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ