ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 825,93 դրամ ԱՐԾԱԹ - 271,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 695,71 դրամ

Թունիսում նախագահական ընտրություններ են

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Թունիսում կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ:

Ընտրությունները պետք է տեղի ունենային նոյեմբերի 17-ին, սակայն, հուլիսի 25-ին Թունիսի առաջնորդ Բեժի Քաիդ աս-Սեբսիի մահից հետո Գերագույն Անկախ ընտրական հանձնաժողովը, որն իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը, որոշում կայացրեց սեպտեմբերի 15-ին կազմակերպել արտահերթ քվեարկություն:

Փորձագետների գնահատմամբ դա լինելու են Թունիսի ժողովրդավարության կարճ պատմության ընթացքում ամենաանկանխատեսելի ընտրությունները։ Գրանցվել է 26 թեկնածու։ Ակնհայտ ֆավորիտներ չկան, ուստի չի բացառվում, որ կլինի նաև երկրորդ փուլ։ Ակտիվ մասնակցություն չի ակնկալվում։

Հիշեցնենք, որ Թունիսում տեղի ունեցավ «հասմիկների հեղափոխություն», որը սկիզբ դրեց Արաբական գարնանը, տեղի ունեցան առաջին ազատ նախագահական և խորհրդարանական ընտրությունները, ընդունվեց նոր Սահմանադրություն։ Այս ընթացքում փոխվեց ինը կառավարություն, երկրում սկսվեցին անկարգություններ, զանգվածային գործադուլներ, ահաբեկչական գրոհները և այլն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 56%
Քամի՝ 4 կմ/ժ
13 C°
 
  18° 
24.10.2019
  18° 
25.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: