Հայկական կաթնամթերքի մուտքը ՌԴ՝ արգելված. խնդիրն ունի մի քանի շերտ

Ապրիլի հինգից Ռոսսելխոզնադզորի խնդրանքով Հայաստանից կդադարեն ՌԴ կաթնամթերքի մատակարարումները: Պատճառը, համաձայն ռուսական գերատեսչության տարածած հաղորդագրության, ՀՀ-ից ՌԴ արտահանվող կաթնամթերքում հայտնաբերված խախտումներն են: Մասնավորապես, հայկական կաթնամթերքում օգտագործվել է Ռուսաստանում արգելված իրանական ծագման հումք և «հաշվի առնելով բանակցությունների և ստուգումների անբավարար արդյունքները» ռուսական գերատեսչությունը խնդրել է դադարեցնել հայկական կաթնամթերքի մատակարարումները՝ հայտնաբերված խախտումների վերացմանն ուղղված աշխատանքներից հետո դրանց վերսկսման հնարավորությունը հետագայում քննարկելու հեռանկարով:
Նշենք, որ օրեր առաջ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարը, լրագրողների հարցին պատասխանելով, ըստ էության չհերքեց կաթնամթերքի արտադրությունում իրանական ծագման հումքի, մասնավորապես կաթի փոշու կիրառման փաստը՝ արձանագրելով, որ այդտեղ կան խնդիրներ:
Իսկ խնդիրներն ու հարցադրումները, ցավոք, միայն այդտեղ չեն և շատ ավելի խորքային են: Լրագրողների հարցադրմանն ի պատասխան, թե ինչու են հայկական կաթնամթերք արտադրողները տեղական կաթի փոխարեն ներկրում իրանական կաթի փոշի, էկոնոմիկայի նախարարը հիշեցրեց դրամի արժևորումն ու ներկրվող փոխարինիչի մրցակցային գինը: Իսկ որ դրամի արժևորումը լուրջ խնդիրների հանգեցնելու էր, հատկապես արտահանողների, այդ թվում՝ արտադրող- արտահանողների համար, խոսվել է այս ողջ ընթացքում, ինչին ի պատասխան, պատկան մարմինների կողմից հնչել են իրավիճակը վերահսկելու մասին հավաստիացումներ: Կաթնամթերքի շուկայում այս դրվագը, դրամի արժևորման հետևանքների «վերահսկելիության» բազմաթիվներից մեկն է: Արտահանողների համար այս համատեքստում խնդիրներն իսկապես շատ են: Խնդիրների առանձին փունջ ունենք գյուղատնտեսության ոլորտում:
Վերադառնալով հայկական կաթնամթերքի արտահանման արգելքի թեմային, առաջադրենք մի քանի հարցադրում, որոնք լիարժեք պարզ չեն այս ողջ գործընթացում: ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի պնդմամբ, սննդարտադրության գործընթացում առողջությանը վտանգ ներկայացնող խնդիրներ չկան: Այնուամենայնիվ, կաթնամթերքի շուկայում խախտումների և առողջությանը վնասող երևույթների հայտնաբերման մասին մարտ ամսին հայտնի դարձավ լրագրողական հետաքննության արդյունքում: Այսինքն, ըստ էության, խնդիրներ կան: Հարց է առաջանում, թե որքանո՞վ են այս դեպքերը միմյանց հետ փոխկապակցված:
Մյուս կողմից, ռուսական գերատեսչության պնդմամբ, կաթնամթերքի արտադրության մեջ կիրառվել է իրանական այնպիսի հումք, որը ԵԱՏՄ-ում արգելված է, որի մասին ըստ էության, չհերքեց նաև Էկոնոմիկայի նախարարությունը: Երկրորդ հարցադրումը՝ որտե՞ղ է պատշաճ վերահսկողությունը այնպիսի հումքի ներկրման, նույն իրանական, որը ԵԱՏՄ ռեեստրում գրանցված է:
Արդյո՞ք ռուսական գերատեսչության կողմից հայկական ամբողջ կաթնամթերքի արտադրության մեջ են հայտնաբերվել խախտումներ, որ ամբողջությամբ է արգելվել այս ճյուղի արտադրանքի մուտքը ՌԴ: Եթե այո, ապա որտե՞ղ է վստահությունը, որ նույն արտադրանքը առողջապահական տեսանկյունից խնդրահարույց չէ նաև տեղի բնակչության համար: Եթե ոչ, խախտումները ոչ բոլորում կան, ապա ինչու՞ է արգելքը գործում բոլորի նկատմամբ: Հշեցնենք, որ Ռոսսելխոզնադզորի հայտարարությունում նշվում է՝ «հաշվի առնելով բանակցությունների և ստուգումների անբավարար արդյունքները»: Կարո՞ղ ենք ենթադրել, որ հերթական անգամ գործ ունենք ձախողված բանակցությունների հետ, հակառակ դեպքում արգելքը կգործեր մասնակի:
Եվ ի վերջո, արդյո՞ք այս ամենն ունի քաղաքական ենթատեքստ՝ հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին: Միանշանակ դժվար է նման պնդում անելը: Այս հարցի պատասխանը գուցե կարելի է գտնել խնդրի հետագա զարգացումների ու հանգուցալուծումների արագության ու արդյունավետության մեջ:
Ցանկացած պարագայում սա հերթական հարվածն է արտահանմանն ու գյուղատնտեսությանը:
այլ նյութեր այս թեմայով
- Իրանն ու Հայաստանը քննարկում են «Արաս և Մեղրի» համատեղ ազատ գոտու ստեղծման հարցը Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Արաս և Մեղրի» համատեղ ազատ գոտու ստեղծման, համատեղ սահմանային անցակետի,...
- ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը Անդրադարձ է կատարվել ոլորտում առկա ներկա վիճակին, արտադրանքի և արտահանման ծավալներին, առկա ներուժի իրացմանը,...
- Հայ-չեխական տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի նիստում Հանձնաժողովի չեխական կողմի համանախագահն էր Չեխիայի Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ...
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ Մայիսի 2-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ:
- Առկա տնտեսական աճը չի ապահովում բարեկեցության համարժեք աճ Տնտեսական աճը շարունակում է մնալ ոչ ներառական՝ պայմանավորված կառուցվածքով ու արտաքին գործոնների ազդեցությամբ։
այլ նյութեր այս թեմայով
- Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովը կկայանա մայիսի 24-25-ը Մոսկվայում Համաժողովի թեման կլինի «Եվրասիական ինտեգրումը բազմաբևեռ աշխարհում»։ Այն լիովին համապատասխանում է եվրասիական...
- Հայաստանի մասնաբաժինը Եվրասիական զարգացման բանկի կապիտալում կավելանա Համաձայնագրի նպատակն է կարգավորել ԵԱԶԲ-ի կապիտալում ՌԴ մասնաբաժնի վերաբաշխման հետ կապված իրավահարաբերությունները։...
- ԵԱՏՄ-ն մտադիր է ակտիվացնել Հնդկաստանի հետ բանակցություններն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ «Մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս մեր երկրների շուկաներում արտադրանքի փոխադարձ հասանելիության հարցերին:...
- Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում մաքսային իրավահարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային իրավահարաբերությունների...
- Անցած տարի ԵԱՏՄ-ի երկրների ապրանքաշրջանառությունը ավելացել է 15 տոկոսով. Միշուստին Միշուստինն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ապրանքաշրջանառությունը միայն Հայաստանի հետ անցած տարի...
-
23:49
Արցախի ներկա ու նախկին նախագահները մասնակցել են ՀՀ առաջին Հանրապետության 105-ամյակի միջոցառմանը
-
21:58
Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ հող է նախապատրաստում ԼՂ բնակչության դեմ հերթական ագրեսիվ գործողության. ՀՀ ԱԳՆ
-
21:55
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել նախագահ Խաչատուրյանի հետ
-
21:17
Արմեն Ռուստամյանը գործուղվելու է Փարիզ և Լոնդոն
-
20:40
Փաշինյանը Ռուսաստանում հանդիպում կունենա Միշուստինի հետ
-
20:32
Ռուբեն Վարդանյանը՝ Սամվել Բաբայանի հետ հնարավոր համագործակցության մասին
-
20:29
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը. Արցախի ՊԲ-ն հերքում է
-
18:54
Արցախի ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունը
-
17:31
Անցկացվել է Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողություն
-
16:37
Արմեն Գրիգորյանը պանելային քննարկում է ունենալու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ
-
16:06
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:58
Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով. Լուսինե Ավանեսյան
-
14:17
Հայ-ադրբեջանական բանակցություններում անկլավների հարցով քննարկվում են տարբեր սցենարներ
-
14:08
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
-
13:38
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Սլովակիա և Մոլդովա
-
13:15
Ադրբեջանցիները Բերձորում հողին են հավասարեցրել Մեծ Հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը
-
13:00
Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ բավականին լարված. Փաշինյան
-
12:52
Հույս ունենք՝ Թուրքիայում ընտրություններից հետո կկարողանանք մեր հարաբերությունների կարգավորումը շարունակել. Փաշինյան
-
12:35
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում
-
12:08
Ալիևի երեկվա խոսքը շատ նման է բրյուսելյան պայմանավորվածությունից հրաժարվելուն. Փաշինյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
12:29
Արհեստական բանականություն, կրճատվող աշխատատեղեր, բարձր գնաճ. սպասումներ համաշխարհային տնտեսությունում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
22:09
Միրզոյան-Բայրամով. ինտենսիվ բանակցություններ Վաշինգտոնում
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
Խոնավություն՝ 94%
Քամի՝ 1,03 կմ/ժ