Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի առաջ և խորհում ենք անցյալի, ներկայի և ապագայի մասին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձը է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 108-րդ տարելիցի կապակցությամբ։
«Սիրելի՛ ժողովուրդ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք 20-րդ դարասկզբում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը, և տասնյակ հազարավոր քաղաքացիներ այսօր հարգանքի, հիշատակի և խոկումի երթ կիրականացնեն դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ապրիլքսանչորսյան երթը, թերևս, մեր իրականությունը կանխորոշած ու կանխորոշող ամենաազդեցիկ երևույթն է, մեր պատմության, անցյալի և ապագայի մասին մտածելու մի բացառիկ օր: Ի՞նչ են մտածում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հաճախ մանկահասակ երեխաների ձեռքերը բռնած քայլող երիտասարդ ծնողները, կամ կյանքի ավելի մեծ փորձառություն ունեցող տատիկներն ու պապիկները:
Նրանք, թերևս, խորհում են երկու հարցի շուրջ. ինչո՞ւ Մեծ Եղեռնը տեղի ունեցավ և ի՞նչ է պետք անել դրա կրկնությունը բացառելու համար: Հայոց ցեղասպանության պատճառների մասին հարյուրավոր ու հազարավոր աշխատություններ են գրվել, ի հայտ են բերվել բազմաթիվ պատճառներ և շարժառիթներ: Ինչ վերաբերվում է նման ոճիրի կրկնությունը բացառելու մեթոդաբանությանը, դա մեծապես կախված է «պետություն» և «տարածաշրջան» հասկացությունների մեր ընկալումներից:
Պետությունը, միայն զարգացած և ինքնիշխան պետությունն է ի վիճակի ապահովել մեր ժողովրդի լինելիությունն ու անվտանգությունը, իսկ պետության կայացման գործում յուրաքանչյուրն ունի անելիք՝ կրթությամբ, աշխատանքով, քաղաքացիական պատասխանատվությամբ ու օրինապահությամբ:
Տարածաշրջանի վերաբերյալ մեր ռազմավարական ընտրությունը հետևյալն է. արդյոք մենք մեր տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու կամք ու կարողություն ունենք՝ անկախ այն բանից, կամ առավելևս այն պարագայում, երբ մեր շուրջ առկա անվտանգային սպառնալիքներն ահագնանում են՝ տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային պատճառներով:
Բոլոր դժվարություններն ու բարդությունները գիտակցելով՝ մեր կառավարությունը որոշել է գնալ այդ հարցին դրական պատասխան գտնելու ճանապարհով, որովհետև միայն այդ ճանապարհն է, որ կարող է երաշխավորել անվտանգություն և բարեկեցություն:
Սիրելի՛ ժողովուրդ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի առաջ և խորհում ենք անցյալի, ներկայի և ապագայի մասին: Եվ սա անցյալի, ներկայի ու ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է», - նշված է ուղերձում։
այլ նյութեր այս թեմայով
- Ֆրանսիայի ԱԺ պատվիրակության անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հյուրերը ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
- ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր Սառա Արքինը և Դեմյան Մերֆին ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին,...
- ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ ապրիլի 24-ին Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության կրթական ակտը Այս օրինագծով նախատեսվում է 5 տարվա ընթացքում 10 միլիոն դոլարի ֆինանսավորում տրամադրել Կոնգրեսի գրադարանին՝ ամերիկացիներին...
- Հայաստանն ու Արցախը գտնվում են ճակատագրական խաչմերուկի առջև. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում տեղի է ունեցել Հայոց...
- Եվ օրվա խորհուրդը մեզ մի բան կարող է հուշել՝ միայն համայն հայության միասնականությամբ կարող ենք կանխել նոր ցեղասպանությունն Արցախում. Արցախի ԱԺ նախագահ Ավելի քան մեկ դար անց Թուրքիայի հովանավորությամբ և անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի ղեկավարությունը Արցախում...
-
00:30
Ստեփանակերտում պայթյունի հետևանքով զոհերի աճյունները Հայաստան կտեղափոխվեն առաջիկա օրերին
-
00:14
Ֆրանսիան Սյունիքում հյուպատոսություն կբացի. Կատրին Կոլոննա
-
00:07
Ակնկալում ենք, որ Հայաստանը չի ենթարկվի Սփյուռքի ու դրսի ուժերի «սադրիչ ուղղորդումներին». Էրդողան
-
23:01
Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ում վառելիքի պահեստի պայթյունից հաստատված մահերի թիվը 68 է
-
21:30
Ֆրանսիան բուժսարքավորումներ կուղարկի պայթյունից տուժածների, նաև 7 մլն եվրո՝ ԼՂ-ից տեղահանվածների համար
-
21:26
Սեպտեմբերի 26-ին ժամը 20:00 դրությամբ ԼՂ-ից ՀՀ մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ
-
19:43
Բելգիան որոշել է դեսպանություն բացել Հայաստանում
-
19:24
Փոխզիջումներ են պետք․ ԵՄ-ն` Արմեն Գրիգորյանի և Ալիևի օգնական հանդիպման մասին
-
19:11
Տրանսպորտ չունեցող արցախցիներին ՀՀ տեղափոխելու համար Ստեփանակերտում գործում է հատուկ խումբ
-
19:00
Այսօրվա բանակցությունները բավականին կառուցողական էին․ Հիքմեթ Հաջիև
-
18:55
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում Հաջիևի հետ հանդիպումից հետո կմեկնի Բեռլին
-
17:56
Պետք է հրատապ մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ. Բորել
-
17:52
Փաշինյանը պաշտոնից ազատել է Արման Պետրոսյանին
-
17:48
Էրդողանը հայտնել է, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանին հեռախոսազրույցի ընթացքում
-
17:28
Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 19 հազար անձ
-
17:22
Պուտինը և Ռաիսին քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
-
17:22
ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Արցախի բնակչությանը օգնություն տրամադրելու հարցում
-
17:15
Ադրբեջանական զինված ծառայողները սպանել են 18 քաղաքացիական անձի, այդ թվում՝ 6 երեխա. Թաթոյան
-
17:06
ԱՄՆ կառավարությունը ԼՂՀ-ից բռնի տեղահանվածների համար հատկացնում է 11.5 մլն դոլար
-
16:54
Եվրահանձնաժողովը 5 մլն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
12:59
ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞
-
20:10
Սահմանային լարվածության աճն ու նախագահի ընտրություններն Արցախում
-
21:13
Մոսկվան Թուրքիայի հարցում «մտրակի և բլիթի» յուրօրինակ քաղաքականություն է վարում
-
18:48
Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները
-
17:00
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. եղանակը Հայաստանում
-
19:15
BRICS-ի ընդլայնումը «չափազանց արևմտյան» աշխարհակարգը փոխարինելու փորձ է. Մակրոն
-
16:47
Շնորհակալություն, Ֆրանսիա
-
18:17
Հնդկաստանի պատվիրակության համար տեղի է ունեցել նաև ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի արտադրանքի ցուցադրություն
-
14:41
Եղանակը Հայաստանում․ առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:13
ԱԽ քարտուղարը Աջիթ Դովալի հետ քննարկել է տիեզերական արդյունաբերության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը
Խոնավություն՝ 67%
Քամի՝ 1,54 կմ/ժ