Ցավոք այսօր էլ, ինչպես և մեկ դար առաջ, աշխարհի տարբեր անկյուններում շոշափելի է ցեղասպան քաղաքականության վտանգը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ:
«Այսօր՝ ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայ ժողովուրդը ոգեկոչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը:
Ծրագրված և իր ծավալներով նախադեպը չունեցող մարդկության դեմ ուղղված այս հանցագործության հետևանքով 1915-1923թթ․ ընթացքում սպանվեց 1,5 մլն հայ, հարյուր հազարավորները ենթարկվեցին բռնության ու բռնի տեղահանության՝ զրկվելով հայրենիքում սեփական ինքնության պահպանման հնարավորությունից: Այս ոճրագործությունը, որն իրականացվեց մի ողջ ժողովրդի դեմ նրա ազգային պատկանելիության՝ հայ լինելու պատճառով, հետագայում հիմք դարձավ ցեղասպանության հանցանքի սահմանման համար և արտացոլվեց «Ցեղասպանության կանխարգելման և դրա պատժի մասին» միջազգային կոնվենցիայում:
Ավելի քան մեկ դար անց կարելի է արձանագրել, որ ցեղասպանության ոճրագործության դատապարտման և ճանաչման գործում միջազգային հանրության ցուցաբերած համերաշխության դրսևորումն է շուրջ երեք տասնյակ երկրի կողմից պետական մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև մի շարք միջազգային կառույցների կողմից համապատասխան բանաձևերի ու հռչակագրերի ընդունումը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ՀՀ կողմից հեղինակվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևերի միաձայն ընդունումը:
Ցեղասպանության միջազգային ճանաչումը միտված է աշխարհի որևէ այլ անկյունում մարդկության դեմ նմանատիպ հանցագործության կրկնությունը կանխելուն, այդ թվում՝ նոր էթնիկ զտումներ իրականացնելու սպառնալիքների զսպմանը. անտարբերությունը, թողտվությունը և անպատժելիությունն են, որ հնարավոր են դարձնում այդ զանգվածային ոճրագործության իրականացումը։
Ցավոք այսօր էլ, ինչպես և մեկ դար առաջ, աշխարհի տարբեր անկյուններում շոշափելի է ցեղասպան քաղաքականության վտանգը։ Այսօր էլ ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջև են կանգնած Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, հայատյաց հռետորաբանությունը, սեփական հայրենիքից զրկելուն, հայկական հետքը վերացնելուն ուղղված գործողությունները ոչ այլ ինչ են, քան ցեղասպան մտադրությունների դրսևորում:
Այսօր վերստին գլուխ խոնարհելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և որպես ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջ մղման առաջամարտիկ՝ վերահաստատում ենք մեր հանձնառությունն արդարության, ճշմարտության ճանաչման, նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործին, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին»,- ասվում է հայտարարությունում:
այլ նյութեր այս թեմայով
- Ֆրանսիայի ԱԺ պատվիրակության անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հյուրերը ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
- ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր Սառա Արքինը և Դեմյան Մերֆին ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին,...
- ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ ապրիլի 24-ին Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության կրթական ակտը Այս օրինագծով նախատեսվում է 5 տարվա ընթացքում 10 միլիոն դոլարի ֆինանսավորում տրամադրել Կոնգրեսի գրադարանին՝ ամերիկացիներին...
- Հայաստանն ու Արցախը գտնվում են ճակատագրական խաչմերուկի առջև. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում տեղի է ունեցել Հայոց...
- Եվ օրվա խորհուրդը մեզ մի բան կարող է հուշել՝ միայն համայն հայության միասնականությամբ կարող ենք կանխել նոր ցեղասպանությունն Արցախում. Արցախի ԱԺ նախագահ Ավելի քան մեկ դար անց Թուրքիայի հովանավորությամբ և անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի ղեկավարությունը Արցախում...
-
00:30
Ստեփանակերտում պայթյունի հետևանքով զոհերի աճյունները Հայաստան կտեղափոխվեն առաջիկա օրերին
-
00:14
Ֆրանսիան Սյունիքում հյուպատոսություն կբացի. Կատրին Կոլոննա
-
00:07
Ակնկալում ենք, որ Հայաստանը չի ենթարկվի Սփյուռքի ու դրսի ուժերի «սադրիչ ուղղորդումներին». Էրդողան
-
23:01
Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ում վառելիքի պահեստի պայթյունից հաստատված մահերի թիվը 68 է
-
21:30
Ֆրանսիան բուժսարքավորումներ կուղարկի պայթյունից տուժածների, նաև 7 մլն եվրո՝ ԼՂ-ից տեղահանվածների համար
-
21:26
Սեպտեմբերի 26-ին ժամը 20:00 դրությամբ ԼՂ-ից ՀՀ մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ
-
19:43
Բելգիան որոշել է դեսպանություն բացել Հայաստանում
-
19:24
Փոխզիջումներ են պետք․ ԵՄ-ն` Արմեն Գրիգորյանի և Ալիևի օգնական հանդիպման մասին
-
19:11
Տրանսպորտ չունեցող արցախցիներին ՀՀ տեղափոխելու համար Ստեփանակերտում գործում է հատուկ խումբ
-
19:00
Այսօրվա բանակցությունները բավականին կառուցողական էին․ Հիքմեթ Հաջիև
-
18:55
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում Հաջիևի հետ հանդիպումից հետո կմեկնի Բեռլին
-
17:56
Պետք է հրատապ մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ. Բորել
-
17:52
Փաշինյանը պաշտոնից ազատել է Արման Պետրոսյանին
-
17:48
Էրդողանը հայտնել է, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանին հեռախոսազրույցի ընթացքում
-
17:28
Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 19 հազար անձ
-
17:22
Պուտինը և Ռաիսին քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
-
17:22
ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Արցախի բնակչությանը օգնություն տրամադրելու հարցում
-
17:15
Ադրբեջանական զինված ծառայողները սպանել են 18 քաղաքացիական անձի, այդ թվում՝ 6 երեխա. Թաթոյան
-
17:06
ԱՄՆ կառավարությունը ԼՂՀ-ից բռնի տեղահանվածների համար հատկացնում է 11.5 մլն դոլար
-
16:54
Եվրահանձնաժողովը 5 մլն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
12:59
ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞
-
20:10
Սահմանային լարվածության աճն ու նախագահի ընտրություններն Արցախում
-
21:13
Մոսկվան Թուրքիայի հարցում «մտրակի և բլիթի» յուրօրինակ քաղաքականություն է վարում
-
18:48
Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները
-
17:00
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. եղանակը Հայաստանում
-
19:15
BRICS-ի ընդլայնումը «չափազանց արևմտյան» աշխարհակարգը փոխարինելու փորձ է. Մակրոն
-
16:47
Շնորհակալություն, Ֆրանսիա
-
18:17
Հնդկաստանի պատվիրակության համար տեղի է ունեցել նաև ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի արտադրանքի ցուցադրություն
-
14:41
Եղանակը Հայաստանում․ առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:13
ԱԽ քարտուղարը Աջիթ Դովալի հետ քննարկել է տիեզերական արդյունաբերության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը
Խոնավություն՝ 67%
Քամի՝ 1,54 կմ/ժ