ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բուհական ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 18-ին. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, բուհերի ռեկտորներ, Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2023-2024 ուստարվա ընդունելության հիմնական փուլի արդյունքները` բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով:

Ինչպես հայտնի է, 2023/2024 ուստարվա դիմորդները հնարավորություն են ունեցել ընդունելության միասնական քննություններ հանձնել 2 անգամ՝ համաձայն ՀՀ կառավարության 597-Ն որոշմամբ սահմանված կարգի: Ըստ այդմ` միասնական քննությունների առաջին փուլը կազմակերպվել է հունվարին, իսկ երկրորդ փուլի քննություններն անցկացվել են հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Դիմորդները հանձնել են առավելագույնը երկու միասնական քննություն:

Արմեն Փաշայանը տեղեկացրել է, որ բուհերին տրամադրված 2128 անվճար տեղերից համալրվել է 1778-ը, իսկ 15984 վճարովի տեղերից՝ 7220-ը:

«Քննական գործընթացը բավական հանգիստ է անցել: Դրա մասին է փաստում բողոքարկումների սակավությունը. առաջին և երկրորդ փուլերի արդյունքներով ունեցել ենք ընդամենը 252 բողոքարկում, որից ավելի քան 180-ը վերաբերել է ընթացակարգային, տեխնիկական հարցերին: 15 հոգու պարագայում ընդունող հանձնաժողովի որոշմամբ գնահատականի փոփոխություն է տեղի ունեցել: Ինչ վերաբերում է քննական գործընթացը երկու փուլով կազմակերպելուն, նշեմ, որ բազմաթիվ դիմորդներ երկրորդ փուլում միայն մեկ առարկայի քննություն են հանձնել՝ պահպանելով իրենց գնահատականը»,- ասել է Արմեն Փաշայանը:

Անդրադառնալով պահուստային և թափուր տեղերի վերաբաշխման հարցին՝ նիստի մասնակիցները որոշել են քննարկումները ծավալել միասնական քննությունների լրացուցիչ փուլի արդյունքների ամփոփումից հետո:

Նիստի ընթացքում քննարկվել են ընդունելության քննություններին առնչվող այլ հարցեր:

ԿԳՄՍ նախարարն առաջարկել է քննարկել բուհերին հատկացվող տեղերի ընդհանուր մոտեցումը վերանայելու հարցը՝ բուհին տալով ավելի մեծ ազատություն վճարովի տեղերն օգտագործելու առումով: Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ պետությունը պետք է վերահսկի միայն բյուջետային միջոցներից ֆինանսավորվող տեղերը` բուհին վերապահելով գործունեության ազատություն` ակադեմիական ազատության շրջանակում:

Բուհերի ռեկտորների հետ հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանն անդրադարձ է կատարել նաև նոր կազմավորվող Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին, Ակադեմիական քաղաքի ծրագրին: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաև ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացին՝ կարևորելով ոլորտի ներկայացուցիչների մասնակցայնությունը հայեցակարգի մշակմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: