ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է դպրոցներում ներդնել մարզառազմական ճամբարների կարգը

Հայաստանի դպրոցներում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի չափորոշիչների վերանայման շրջանակում նախատեսվում է ներդնել մարզառազմական ճամբարների կարգը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Մինչև ռազմական դրությունը մենք արդեն նախատեսել էինք չափորոշիչների վերանայման գործընթաց, դրանցից մեկը նախնական զինվորական պատրաստության չափորոշիչներն են: Ինտենսիվ քննարկել ենք ՀՀ պաշտպանության նախարարության, ռազմական բուհերի, Արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Դրա հիման վրա զգալի վերանայել ենք չափորոշիչները: Ամբողջությամբ հաշվի ենք առնում եղած բոլոր ռիսկերն ու մարտահրավերները, որպեսզի կարողանանք լուծել այն խնդիրները, որոնք ունենք»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ այստեղ խոսքը ոչ միայն նախնական զինվորական պատրաստության հարցն է, այլև քաղաքացիական պաշտպանության տարրական կանոնների, որոնց ուսուցանումը դպրոցներում պետք  էապես բարձրացվի:

«Չափորոշիչների վերանայման հետ միաժամանակ նախատեսում ենք ներդնել մարզառազմական ճամբարների կարգը, այսինքն՝ գործնական բաղադրիչը: Դա թույլ կտա, որ ոչ միայն տեսական գիտելիք փոխանցենք, այլև էապես բարելավենք պրակտիկ հմտությունները: Ուզում եմ շեշտել, որ խոսքը միայն ռազմագիտության մասին չէ, այլ  քաղաքացիական պաշտպանության կարևոր գիտելիքների հմտությունների մասին է: Մեծ անելիք կա այդ արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ»,-ասաց նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: