ԵՄ-ն դժգոհ է ռուս-հունգարական ատոմային պայմանագրից
Եվրոպական հանձնաժողովն ուսումնասիրում է ռուս-հունգարական պայմանագրերը, որոնք նախատեսում են Պակշ քաղաքում ատոմակայանի շինարարությունն ավարտին հասցնել: Ըստ Բրյուսելի ներկայացուցիչների՝ պայմանագրի որոշ կետեր հնարավոր է` հակասում են ԵՄ ընդհանուր քաղաքականությանը:
ԵՄ դեռևս որևէ մեղադրանք չի ներկայացրել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, ով հունգարական կողմից ստորագրել է պայմանագիրը: Պայմանագրերի՝ միացյալ Եվրոպայի սահմանած պահանջներին համապատասախանելիությունը ստուգում են միանգամից երկու հանձնաժողով: Հարցականի տակ են դրվում պայմանագրի ինչպես տեխնիկական, այնպես էլ ֆինանսական մասերը: Այդ մասին Financial Times-ին հայտնել են Բրյուսելում: Պայմանագրերը կնքելիս թույլատրված խախտումների հաստատման դեպքում դրանց իրականացումը կարող է արգելափակվել վետոյով, հնարավոր է` Բուդապեշտը ստիպված կլինի վճարել մեծ տուգանք:
Եվրոպական չինովնիկների դժգոհությունն է առաջացել մասանավորապես այն, որ «Ռոսատոմը» պայմանագիրը ստացել է առանց մրցույթի: Բացի այդ, Հունգարիան պայմանագրի ստորագրման թույլտվություն չի ստացել ատոմային էներգետիկայի հարցերով եվրոպական գործակալությունից:
Հունգարիայում ևս համաձայնագիրը դարձել է քննարկումների և քննադատության առարկա: Ընդդիմությունը հայտարարում է, որ այն ոչ միայն շատ թանկ է, այլ նաև մեծացնում է Բուդապեշտի կախվածությունը Մոսկվայից: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հերքում է իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքները: Ըստ վարչապետի՝ ԱՄՆ ցանկացել է մասնակցել հունգարական նոր ատոմակայանի կառուցմանը և այժմ «ցավով է ընկալում, որ գործարքը իրեն բաժին չի հասել»:
Հաշվի առնելով Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում առկա լարվածությունը, ինչպես նաև «Հարավային հոսք» գազատարի ճակատագիրը՝ ատոմակայանի վերաբերյալ պայմանագրերի արգելափակումը իրատեսական է թվում: Այլ խնդիր է, թե ԵՄ որևէ կերպ կփոխհատուցի Հունգարիայի վնասները, թե վերջինս կդառնա «ընդհանուր քաղաքականության» հերթական զոհը, ինչպես Բուլղարիան:
Դեռ 2014թ-ի դեկտեմբերի սկզբին «Ռոսատոմը» հունգարական կողմի հետ ստորագրել է «Պակշ» ատոմակայանի երկու նոր էներգաբլոկի կառուցման պայմանագիր: Բացի այդ, ռուսական կողմը ստանձնել է ատոմակայանին ծառայություններ մատուցելու և կայանը միջուկային վառելիքով ապահովելու պարտավորություններ:
«Պակշը» Հունգարիայի միակ ատոմակայանն է, որն ապահովում է երկրում արտադրված էլեկտրաէներգիայի մոտ 42%-ը: Պայմանագրի վճարման համար Մոսկվան Հունգարիային առաջարկում է 10 մլրդ եվրո վարկ, որը նա կսկսի մարել էներգաբլոկների գործարկումից հետո:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
