ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը կարող է կարևոր դեր ստանձնել ԵՀՔ արդիականացման գործընթացում

Մարտի 4-ին Եվրոպական հանձնաժողովը սկսել է Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման գործընթաց և այդ նպատակով այժմ անցկացնում է խորհրդակցություններ ԵՄ անդամ պետությունների միջև: ԵՄ-ն ծրագրում է նաև ունենալ խորհրդակցություններ ԵՀՔ-ի ինչպես արևելյան, այնպես էլ հարավային պետությունների հետ: Խորհրդակցությունները կտևեն մինչև հունիս, իսկ աշնանը արդեն նոր քաղաքականությունը պատրաստ կլինի:

Մարտի 4-ին ԵՄ գերագույն հանձնակատար՝ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար` Յոհաննես Հանը հանդես եկան հայտարարությամբ, որում ներկայացրեցին խորհրդակցությունների հիմնական ուղղությունները և նոր քաղաքականության անկյունաքարերը:

Մամլո ասուլիսի ժամանակ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ ԵՄ-ն կփոփոխի իր մոտեցումները: Այն կխորացնի քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը՝ անցնելով «հավասարը հավասարի համագործակցության»:

Իր զեկույցում Հանը ԵՀՔ նոր քաղաքականության ավելի մանրակրկիտ նկարագիր տվեց: Համաձայն հանձնակատարի՝ նոր քաղաքականությունը կունենա հետևյալ հիմնաքարերը՝ ավելի տարբերակված համագործակցություն գործընկերների հետ՝ տարբերակված ոչ միայն արևելքում և հարավում, այլ յուրաքանչյուր պետության համար, հավասարը հավասարի իրական համագործակցություն՝ հիմնված փոխադարձ հետաքրքրությունների, այլ ոչ թե սուբորդինացիայի վրա: Հանն իր խոսքում նշեց, որ նոր քաղաքականությունը կունենա նեղ, բայց ավելի արդյունավետ համագործակցության ձևաչափ, որն ավելի ճկուն  կարձագանքի տեղի ունեցող փոփոխություններին:

Յոհաննես Հանը նաև նշեց, որ քանի որ ոչ բոլոր պետությունները կարող են միաժամանակ ստորագրել թե′ Ասոցացման համաձայնագիր, թե′ ԽՀԱԱԳ, ԵՄ-ն պետք է այս հարցում ևս համագործակցության շրջանակն ավելի նեղացնի, ինչը կնպաստի ավելի արդյունավետ համագործակցությանը: Սա էական փոփոխություն է ԵՄ քաղաքականության մեջ, քանի որ սրանով ԵՄ-ն վերջ է դնում իր նկրտումներին՝ ստիպելու ԵՀՔ պետություններին կատարել ընտրություն «քաղաքակրթությունների միջև»՝ գիտակցելով, որ յուրաքանչյուր պետություն ինքը պետք է սահմանի ԵՄ-ի հետ համագործակցության իր ձևաչափը:  

Այս փոփոխությունները վերաբերում են նաև Հայաստանին: Սա լավ հնարավորություն է ԵՄ-ՀՀ հարաբերություններն էլ ավելի խորացնելու և ավելի արդյունավետ դարձնելու համար: ԵՄ-ն գիտակցել է, որ թեև համագործակցության տարբեր փուլերում առաջացած դժվարություններն, օրինակ` Ասոցացման համաձայնագրի և ԽՀԱԱԳ-ի ստորագրման հետ կապված հարցերը, վերջնականապես չեն արգելակում համագործակցության ընթացքը, այնուամենայնիվ ավելի մեծ ճկունություն է անհրաժեշտ ցուցաբերել: Անհրաժեշտություն կա նաև վերանայելու համագործակցության ուղղությունները և ոլորտները՝ միևնույն ժամանակ չդադարեցնելով բարեփոխումների ներկայիս ընթացքը՝ փոխարենը դրանք էլ ավելի խորացնելով: ԵՄ-ին նաև հարկավոր է ավելի մեծ ճկունություն, որով նա կարձագանքի տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին: Այն պետք է հաշվի առնի Հայաստանի հնարավորությունները և ակնկալիքները՝ որպես հավասարը հավասարի գործընկերոջ, ով շարունակ հայտնել է իր պատրաստակամությունը զարգացնելու ԵՄ-ի հետ իր հարաբերությունները:  

Այս փոփոխություններն՝ ի հեճուկս հոռետեսների, կապացուցեն, որ Արևելյան գործընկերության ձևաչափը չի ձախողել: Քաղաքականության վերանայումը նոր շունչ կտա այդ ձևաչափին և նոր հնարավորություններ կբացի ԵՀՔ պետությունների, ինչպես նաև Հայաստանի համար:

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որ այս հարցում  Հայաստանը լինի ավելի ակտիվ և հանդես գա իր սեփական նախաձեռնություններով: Օրինակ, Հայաստանը ունի պատմական կապեր ԵՀՔ, այդ թվում`արաբական երկրների հետ: Հայաստանի այս ներուժը կարող է օգտագործվել խորհրդակցություններում պետությունների ավելի ակտիվ մասնակցությունն ապահովելու նպատակով: Հայաստանն այս ընթացքում կարող է կարևոր դերակատարություն ստանձնել՝ ունենալով իր ներդրումը ԵՀՔ քաղաքականության արդիականացման ողջ գործընթացում: Կարող է բարձրացվել  Հայաստանում ԵՀՔ տարածաշրջանային գրասենյակ հիմնելու հարցը, ինչը կծառայի որպես գործիք՝ մեծացնելու  Հայաստանի դերակատարությունը ԵՀՔ-ում, ինչպես նաև  կնպաստի ԵՄ-ՀՀ հարաբերությունների առաջընթացին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: