Հայաստանը կարող է կարևոր դեր ստանձնել ԵՀՔ արդիականացման գործընթացում
Մարտի 4-ին Եվրոպական հանձնաժողովը սկսել է Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման գործընթաց և այդ նպատակով այժմ անցկացնում է խորհրդակցություններ ԵՄ անդամ պետությունների միջև: ԵՄ-ն ծրագրում է նաև ունենալ խորհրդակցություններ ԵՀՔ-ի ինչպես արևելյան, այնպես էլ հարավային պետությունների հետ: Խորհրդակցությունները կտևեն մինչև հունիս, իսկ աշնանը արդեն նոր քաղաքականությունը պատրաստ կլինի:
Մարտի 4-ին ԵՄ գերագույն հանձնակատար՝ Ֆեդերիկա Մոգերինին և Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար` Յոհաննես Հանը հանդես եկան հայտարարությամբ, որում ներկայացրեցին խորհրդակցությունների հիմնական ուղղությունները և նոր քաղաքականության անկյունաքարերը:
Մամլո ասուլիսի ժամանակ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ ԵՄ-ն կփոփոխի իր մոտեցումները: Այն կխորացնի քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը՝ անցնելով «հավասարը հավասարի համագործակցության»:
Իր զեկույցում Հանը ԵՀՔ նոր քաղաքականության ավելի մանրակրկիտ նկարագիր տվեց: Համաձայն հանձնակատարի՝ նոր քաղաքականությունը կունենա հետևյալ հիմնաքարերը՝ ավելի տարբերակված համագործակցություն գործընկերների հետ՝ տարբերակված ոչ միայն արևելքում և հարավում, այլ յուրաքանչյուր պետության համար, հավասարը հավասարի իրական համագործակցություն՝ հիմնված փոխադարձ հետաքրքրությունների, այլ ոչ թե սուբորդինացիայի վրա: Հանն իր խոսքում նշեց, որ նոր քաղաքականությունը կունենա նեղ, բայց ավելի արդյունավետ համագործակցության ձևաչափ, որն ավելի ճկուն կարձագանքի տեղի ունեցող փոփոխություններին:
Յոհաննես Հանը նաև նշեց, որ քանի որ ոչ բոլոր պետությունները կարող են միաժամանակ ստորագրել թե′ Ասոցացման համաձայնագիր, թե′ ԽՀԱԱԳ, ԵՄ-ն պետք է այս հարցում ևս համագործակցության շրջանակն ավելի նեղացնի, ինչը կնպաստի ավելի արդյունավետ համագործակցությանը: Սա էական փոփոխություն է ԵՄ քաղաքականության մեջ, քանի որ սրանով ԵՄ-ն վերջ է դնում իր նկրտումներին՝ ստիպելու ԵՀՔ պետություններին կատարել ընտրություն «քաղաքակրթությունների միջև»՝ գիտակցելով, որ յուրաքանչյուր պետություն ինքը պետք է սահմանի ԵՄ-ի հետ համագործակցության իր ձևաչափը:
Այս փոփոխությունները վերաբերում են նաև Հայաստանին: Սա լավ հնարավորություն է ԵՄ-ՀՀ հարաբերություններն էլ ավելի խորացնելու և ավելի արդյունավետ դարձնելու համար: ԵՄ-ն գիտակցել է, որ թեև համագործակցության տարբեր փուլերում առաջացած դժվարություններն, օրինակ` Ասոցացման համաձայնագրի և ԽՀԱԱԳ-ի ստորագրման հետ կապված հարցերը, վերջնականապես չեն արգելակում համագործակցության ընթացքը, այնուամենայնիվ ավելի մեծ ճկունություն է անհրաժեշտ ցուցաբերել: Անհրաժեշտություն կա նաև վերանայելու համագործակցության ուղղությունները և ոլորտները՝ միևնույն ժամանակ չդադարեցնելով բարեփոխումների ներկայիս ընթացքը՝ փոխարենը դրանք էլ ավելի խորացնելով: ԵՄ-ին նաև հարկավոր է ավելի մեծ ճկունություն, որով նա կարձագանքի տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին: Այն պետք է հաշվի առնի Հայաստանի հնարավորությունները և ակնկալիքները՝ որպես հավասարը հավասարի գործընկերոջ, ով շարունակ հայտնել է իր պատրաստակամությունը զարգացնելու ԵՄ-ի հետ իր հարաբերությունները:
Այս փոփոխություններն՝ ի հեճուկս հոռետեսների, կապացուցեն, որ Արևելյան գործընկերության ձևաչափը չի ձախողել: Քաղաքականության վերանայումը նոր շունչ կտա այդ ձևաչափին և նոր հնարավորություններ կբացի ԵՀՔ պետությունների, ինչպես նաև Հայաստանի համար:
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որ այս հարցում Հայաստանը լինի ավելի ակտիվ և հանդես գա իր սեփական նախաձեռնություններով: Օրինակ, Հայաստանը ունի պատմական կապեր ԵՀՔ, այդ թվում`արաբական երկրների հետ: Հայաստանի այս ներուժը կարող է օգտագործվել խորհրդակցություններում պետությունների ավելի ակտիվ մասնակցությունն ապահովելու նպատակով: Հայաստանն այս ընթացքում կարող է կարևոր դերակատարություն ստանձնել՝ ունենալով իր ներդրումը ԵՀՔ քաղաքականության արդիականացման ողջ գործընթացում: Կարող է բարձրացվել Հայաստանում ԵՀՔ տարածաշրջանային գրասենյակ հիմնելու հարցը, ինչը կծառայի որպես գործիք՝ մեծացնելու Հայաստանի դերակատարությունը ԵՀՔ-ում, ինչպես նաև կնպաստի ԵՄ-ՀՀ հարաբերությունների առաջընթացին:
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ-ն ակտիվացնում է երկխոսությունը Հայաստանի հետ Վերջին շաբաթվա ընթացքում ականատես ենք լինում Եվրամիության և Հայաստանի միջև երկխոսության ու համագործակցության...
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- ԵՄ օժանդակություն. պատասխանների սպասող հարցեր Պետք է նշել, որ մինչ այս պահը շարունակում է անհայտ լինել, թե հինգ տարիների համար նախատեսված միջոցներից ո՞ր մասն...
- ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո Կլաար Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին...
- 2022թ. հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից Հայաստանի Հանրապետությունը 2017թ., 2018թ. և 2019թ. Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ