ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոլորակի տաքացման մասին առասպելը ԱՄՆ-ի հրամանով է

Էկոլոգներն ամենուր փոխում են ջերմաչափերի թվերը` «գլոբալ տաքացման» հիստերիան արդարացնելու համար, հաղորդում է The Telegraph-ը: Օրինակ, Պարագվայում 3 մետեոկայան է բռնվել, երբ հրապարակել են ավելի բարձր թվեր, քան իրականում չափել էին: Վերջին 60 տարիների ջերմաստիճանային ցուցմունքների նոր ստուգումը ցույց է տալիս տաքացմանը հակառակ պատկեր` մենք ցրտելու ժամանակաշրջանի մեջտեղում ենք գտնվում:

Հարավամերիկյան մետեոկայանների հետագա ստուգումը ի հայտ է բերել ջերմաստիճանային տվյալների խեղաթյուրում դեպի ավելացման կողմը` ԱՄՆ կառավարության Կլիմայի պատմական ընկերության (GHCN) ուղղակի հրամանով: Մյուս մայրցամաքներում ջերմաստիճանային ցուցմունքները փոխել են Գոդդարդի տիեզերական գիտությունների ինստիտուտի (Giss) և Կլիմայական տվյալների ազգային կենտրոնի (NCDC) հրամաններով: Այս կազմակերպություններն այնուհետև երկար տարիների ջերմաստիճանների հաշվարկի ալգորիթմներ են հնարում այն երկրների համար, որտեղ ընդհանրապես չափումներ չեն արվել: Եվ նրանց բոլոր «սարքած թվերը» մի բան են ապացուցում` ահավոր գլոբալ տաքացում:

Եվ այս սուտն օգտագործում են քաղաքական գործիչներն ու գիտնականները` գլոբալ տաքացման մասին վայնասուն բարձրացնելու համար:

Իսլանդիայի օդերևութաբանության նախարարը ցնցվել էր` իմանալով, որ էկոլոգների հաշվետվությունից ջնջել են Իսլանդիայում 1970-ականների փոքր սառցային ժամանակաշրջանը, երբ երկիրն իսկական սառցային աղետի մեջ էր, որը ոչնչացրեց Իսլանդիայի տնտեսությունը:

Առաջին անգամ մետեոկայանների հնարովի ցուցմունքները բացահայտվել են 2007-ին, երբ հայտնաբերվեց մի ֆանատիկոս-էկոլոգի 1987 թվի հարցազրույցը, որը հետագայում դարձավ Giss-ի ղեկավար: Այդ հարցազրույցում նա բերել էր Արկտիկայի տվյալները, որը չափազանց տաք է եղել 1940-ին, որից հետո սկսել է սառել: Դառնալով Giss-ի ղեկավար` այս «էկոլոգը» այնպես է խեղաթյուրել 1940-ի տվյալները, որ նրանք իրական տվյալներից ավելի ցածր են ստացվել, որպեսզի ցույց տա, որ ներկա ժամանակներն ավելի տաք են:

Մասնագետների կարծիքով, գլոբալ տաքացման մասին առասպելը ԱՄՆ հերթական «բիզնես-նախագիծն» է` զանազան մաքրող տեխնոլոգիաներ վաճառելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.06.2026
       
    21.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: