ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արքեպիսկոպոս Ավագ Ասատուրյանը նամակ է հղել արքայազն Չարլզին

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի և նրա որդու Հարիի` ապրիլի 24-ին Թուրքիա այցելելու որոշումից հետո Իրաքի հայկական եկեղեցու արքեպիսկոպոս Ավագ Ասատուրյանը նամակ է հղել նրանց` նշելով Հայոց ցեղասպանության հարցում նրանց պատասխանատվության մասին. տեղեկացնում է Yerkir.am-ը` հղում կատարելով «Ակօս»-ին:   Նամակում արքեպիսկոպոսն ասել է. «Այս միջոցառումը ցույց է տալիս, թե ինչպես է քաջալերվում մի ազգի հիշողությունները ոչնչացնելը»:   Ասատուրյանը, որ Չանաքքալեի միջոցառումները որակել է «դաժանության և ժխտողականության հաղթանակ», հիշեցրել է 1915 թվականի իրադարձությունները «մարդկության դեմ հանցանք» որակող պետությունները, որից մեկը հենց Անգլիան է եղել:   Նշելով, որ Ուիսնթոն Չերչիլը 1915 թվականի կոտորածները «ցեղասպանություն» է որակել` արքեպիսկոպոսը գրել է. «Անգլիան խոստացել էր պատժել Ցեղասպանության մեղավորներին, իսկ 21-րդ դարում պարգևատրվում է մի ողջ ազգի հանցագործը»:   Հիշեցնելով նաև Հիտլերի հայտնի` «Ո՞վ է հիշում հայերի բնաջնջումը» խոսքը` Ասատուրյանն ասել է. «Ես ցանկանում եմ, որ արքայազն Չարլզը հիշի պատմությունն էլ, այս խոսքն էլ»: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: