ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջեմ Օզդեմիրը կոչ է արել Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը

Գերմանիայի Կանաչների կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը, ով ազգությամբ թուրք է, կոչ է արել Թուրքիային առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Այս մասին փոխանցում է Masis Post-ը: Նա նաև կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը և այն կոչել Հրանդ Դինքի անունով, քանի որ վերջինս իր ամբողջ կյանքի ընթացքում պայքարել է հայ և թուրք ժողովուրդների բարեկամության համար:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ Օզդեմիրը համոզմունք է հայտնել, որ Անկարան, վաղ, թե ուշ ստիպված կլինի ճանաչել Օսմանյան կայսրությունում 1915թ. իրականացված հայոց ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստն իր կողմից ընդգծելու համար ազգությամբ թուրք քաղաքական գործիչը նախորդ շաբաթ Երևան կատարած այցի ժամանակ ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին:

Նա հանդես է եկել նաև թուրքական իշխանությունների կողմից Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը ապրիլի 24-ին նշելու նախաձեռնության քննադատությամբ: Օզդեմիրը համոզված է, որ նույնիսկ այդ տոնակատարությունը չի կարող շեղել միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից: «Դա չի աշխատի, քանի որ թուրքերը հիշում են, որ Գալիպոլիի ճակատամարտը տեղի չի ունեցել ապրիլի 24-ին:  Սա առաջին անգամն է, որ այդ իրադաձությունը նշվում է այս օրը»,-ասել է Օզդեմիրը:  

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: