Ցեղասպանության 100-րդ տարելիցը նոր փուլ է այդ ոճրի միջազգային դատապարտման գործընթացում. Հայաստանի գրողների միություն
Հայ գրողները կոչ են անում համայն աշխարհի մտավորականությանը միանալ Հայոց ցեղասպանության դատապարտման և միջազգայնացման` տասնամյակների իրենց պայքարին` վստահ լինելով, որ միացյալ ուժերով հնարավոր է հասնել ճշմարտության բացահայտմանը, այն բանին, որ ժամանակակից Թուրքիան առերեսվի իր պատմությանը, դատապարտի նախնիների գործած ոճիրը և այլևս երբեք նույնանման ողբերգություն չպատուհասի աշխարհը։
Այս մասին նշված է Հայաստանի գրողների միության վարչության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է «Արմենպրես» գործակալությունը: Հաղորդագրության մեջ մասնավորապես, ասված է.
«Այս տարվա ապրիլի 24-ին լրանում է քսաներորդ դարի առաջին ահավոր ոճրագործության՝ Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն ծրագրված և իրագործված, ապա նրա իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետության շարունակած Հայոց ցեղասպանության՝ իր պատմական հայրենիքում մի ամբողջ հին ու քաղաքակիրթ ժողովրդի զանգվածային ջարդերի, տեղահանության և հայրենազրկման 100 տարին։
Այն, ինչ կատարվեց 1894-1923 թվականներին, աննախադեպ հանցագործություն է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ, որին զոհ գնաց ավելի քան 1.5 միլիոն հայ, բռնազավթվեց մեր պատմական բնօրրանը, ավերվեցին եկեղեցիները, մշակութային կոթողները։ Եղեռնի զոհ դարձավ նաև նշանավոր մտավորականների մի պայծառ աստղաբույլ, այդ թվում՝ Թուրքական պառլամենտի անդամ, հայտնի իրավաբան և գրող Գրիգոր Զոհրապը, ականավոր բանաստեղծներ Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, բազմաթիվ այլ գրողներ, հրապարակագիրներ, բառարանագիրներ...
Ցեղասպանության տարիներին կոտորածների ու ավերների դեմ իրենց ձայնը բարձրացրին աշխարհի շատ ու շատ նշանավոր հասարակական գործիչներ, իրավաբաններ, գրողներ ու մտավորականներ՝ Ռոմեն Ռոլանը, Անատոլ Ֆրանսը, Ֆրիտյոֆ Նանսենը, Լեփսիուսը և այլք, որոնց անունները հայ ժողովրդի հիշողության մեջ մնում են որպես ճշմարտության, արդարության խորհրդանիշ։ Առանձնակի ջերմությամբ է պահպանվում Ֆրանց Վերֆելի անունը, ում «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը Հայոց եղեռնի ամենաազդեցիկ ու հավաստի գեղարվեստական վկայագրերից է:
Հայոց ցեղասպանության՝ միջազգային առումով անպատժելիությունը նոր ոճիրների թատերաբեմ դարձրեց 20-րդ՝ քաղաքակրթությամբ և նվաճումների վերելքով պարծեցող դարը։ «Ո՞վ է հիմա հիշում հայերի ցեղասպանությունը»` համախոհներին հանգստացնում էր Հիտլերը՝ սառնասրտորեն ավելացնելով մահվան ճամբարները։ Անպատժելիությունը դուռ բացեց նաև անցյալ դարավերջին Սումգայիթում, Բաքվում և այլ տեղերում հայ բնակչության նոր ջարդերի, բնիկ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի իշանությունների սանձազերծած Ղարաբաղյան պատերազմի համար։
Ներկայիս Թուրքիայի կառավարությունը՝ չնայած համայն հայության, միջազգային հանրության համառ ու հետևողական պահանջներին, աշխարհի երկու տասնյակից ավելի պետությունների կողմից պաշտոնապես ճանաչմանը, ժամանակակից բազմաթիվ, այդ թվում՝ թուրք հայտնի մտավորականների կոչերին, ժխտում է ցեղասպանության իրողությունը՝ փորձելով խորամանկորեն խուսանավել, այսպես կոչված, նոր մոտեցումների թիկունքում, ամեն կերպ ջանում է խուսափել պատմական պատասխանատվությունից։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նոր փուլ է նշանավորում այդ ոճիրի միջազգային ճանաչման, դատապարտման և հայոց պահանջատիրության գործընթացում։ Տարելիցի կապակցությամբ հրապարակված Համահայկական հռչակագիրը հստակորեն նշում է հայ ժողովրդի հավաքական կամքն ու վճռականությունը՝ հենվելով միջազգային հեղինակավոր կառույցների, արդարամիտ պետությունների, քաղաքակիրթ հանրության աջակցության վրա, հասնելու ցեղասպանության իրավական ճանաչման և դատապարտման, տեր կանգնելու բռնությամբ ոտնահարված իր պատմական իրավունքներին, քանզի ցեղասպանության նման հանցագործությունները վաղեմություն չունեն։
Մտավորականությունը մարդկության խիղճն է, բարության ու արդարության մունետիկը։ Ահա թե ինչու դիմում ենք Ձեզ, ակնկալելով, որ կմիանաք հայ գրողների և մտավորականների տասնամյակների պայքարին, ու մենք միացյալ ուժերով կհասնենք ճշմարտության բացահայտմանը՝ ա՛յն բանին, որ ժամանակակից Թուրքիան առերեսվի իր պատմությանը, դատապարտի նախնիների գործած ոճիրը և այլևս երբեք նույնանման ողբերգություն չպատուհասի աշխարհը։
Մեր միակ նպատակն այն է, որ ներկա ու հետագա բոլոր սերունդներն ապրեն խաղաղ, անարյուն աշխարհում»:
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
