ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աֆղանստանի նախագահը մեկնում է ԱՄՆ

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին մարտի 23-ին հնգօրյա այցով մեկնում է ԱՄՆ քննարկելու ամերիկյան ռազմական ներկայությունը, Աֆղանստանին տրամադրվող օգնության շարունակությունը և մյուս բոլոր առավելությունները, որոնք աֆղանական կառավարությունը ստանում է Վաշինգտոնից: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Աֆղանստանի նախագահի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի շրջանակներում Ղանին հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղար Ջոն Քերիի, պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ակնկալվում է, որ այցի առանցքային կետը լինելու է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը հետաձգելու մասին Վաշինգտոնի որոշումը, ինչպես նաև աֆղանական կառավարությանը տրամադրվող ամերիկյան ֆինանսական օգնությունը:

 Այցից առաջ Աֆղանստանի նախագահը հանդես է եկել երկրում ամերիկյան զորքերի ներկայության ժամկետների երկարաձգման օգտին՝ պնդելով, որ դա Աֆղանստանի բնակչության մեծամասնության ցանկությունն է: Այս մասին նա հայտնել է NPR-ին տված հարցազրույցի ժամանակ։ Ղանին նշել է, որ պատկերացումներն այն մասին, որ Աֆղանստանի բնակչությունը դեմ է երկրում ամերիկյան զորքերի ներկայությանը, չեն համապատասխանում իրականությանը։ «Աֆղանստանի քաղաքացիները գտնում են, որ Միացյալ Նահանգները որոշիչ դեր ունեն իրենց ապագայի  համար», - հայտարարել է Ղանին։

Հիշեցնենք, որ 2014 թվականի սեպտեմբերին Աֆղանստանն ու ԱՄՆ-ը Քաբուլում անվտանգության մասին պայմանագիր ստորագրեցին, որը հնարավորություն է տալիս ԱՄՆ զինված ուժերին մնալ Աֆղանստանի տարածքում նաև 2014 թվականից հետո: Խոսքը գնում է գրեթե 10 000 ամերիկյան զինծառայողների մասին, ովքեր օգնելու են աֆղանական ուժային կառույցներին ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև զբաղվելու են տեղի զինվորականների վերապատրաստմամբ: Օբաման նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ը մտադիր է աստիճանաբար նվազեցնել ամերիկյան ռազմական ներգրավվածությունն Աֆղանստանում: Նա նշեց, որ ամերիկյան զորքերը դուրս կբերվեն Աֆղանստանից 2016 թվականի վերջին՝ իր նախագահական լիազորությունների ավարտից կարճ ժամանակ անց: Իսկ 2016 թվականից հետո ԱՄՆ-ը ծրագրում է գրեթե 1000 զինծառայող թողնել աֆղանական անվտանգության ծառայությունում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: