ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նարեկ Մինասյան. Վրաստանի ղեկավարությունը կանգնած է բարդ ընտրության առջև` ապրիլի 24-ի միջոցառումների հետ կապված

Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում տեղի ունեցավ «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ վարչության անդամ Նարեկ Մինասյանի ասուլիսը՝ «Վերջին զարգացումները Վրաստանում» թեմայով:

Բանախոսը նշեց, որ վրացական ազգային արժույթի արժեզրկման, ինչպես նաև ուկրաինական հակամարտության պատճառով, այսօր Վրաստանի մի շարք տնտեսական ցուցանիշներ, ինչպիսիք են արտաքին առևտուրը, արտահանումը, դրամական փոխանցումները, անկում են արձանագրում:

«Վրաստանում առկա տնտեսական խնդիրները լավ հնարավորություն է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության նոր ֆորմատի գործարկման համար, որի մասին բազմիցս բարձրաձայնել են երկու երկրների ղեկավարները: Խոսքը վերաբերվում է միմյանց ինտեգրացիոն գործընթացներից առավելագույն օգտվելուն, ինչի շնորհիվ վրացական արտադրանքը ԵՏՄ շուկա կարող է մտնել առավել մրցակցային պայմաններով, իսկ հայկական արտադրանքը՝ Եվրոպական շուկա»,-նշեց բանախոսը, ավելացնելով, որ վերջին շրջանում Վրաստանը սկսել է բավական մեծ ուշադրություն դարձնել տարածաշրջանային նշանակություն ունեցող խոշոր նախագծերին:

Ըստ բանախոսի Վրաստանում առկա տնտեսական խնդիրները, որոշակի դժգոհություն են առաջացրել կառավարության նկատմամբ, ինչին գումարվել է նաև մարտի 18-ին Մոսկվայի և Ցխինվալիի միջև կնքված պայմանագրի հետ կապված քննադատությունը: Վրաստանի ընդդիությունն օգտվելով իրավիճակից փորձում է ամրապնդել սեփական դիրքերը՝ համալրելով համախոհների շարքերը: Ընդդիմության վերջին նախաձեռնություններից Մինասյանն առանձնացրեց մարտի 21-ին «Միացյալ ազգային շարժմում» կուսակցության կազմակերպած ցույցը, որի ժամանակ Սահակաշվիլիի կողմնակիցներն առաջ են քաշել այնպիսի պահանջներ, ինչպիսիք են՝ կառավարության հրաժարականը, արտահերթ ընտրությունների անցկացումը և ընտրական օրենսդրության փոփոխությունը: «Միացյալ ազգային շարժումը» նաև հայտարարել է կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու մասին, ինչը փորձագետը ոչ իրատեսական համարեց՝ հաշվի առնելով պատգամավորական մանդատների բաշխվածությունը խորհրդարանում:

Անդրադառնալով Ցեղասպանության 100-ին և վրացական կողմից ունեցած մեր ակնկալիքներին՝ բանախոսը նշեց, որ Վրաստանի խորդհրադարանի կողմից որևէ բանաձևի ընդունում քիչ հավանական է: «Հաշվի առնելով Վրաստան-Ադրբեջան, Վրաստան-Թուրքիա առևտրատնտեսական կապերը, ինչպես նաև Վրաստանում թուրքական և ադրբեջականական լոբբինգը՝ Վրացական խորհրդարանը թերևս բավարարվի հայ պատգամավորների առաջարկով հարցի քննարկմամբ, սակայն շոշափելի արդյունք այն հազիվ թե ապահովի»,- նշեց Նարեկ Մինասյանը:

Ըստ նրա՝ վրացական ղեկավարությունն այժմ կանգնած է բարդ խնդրի առաջ՝ ինչ մակարդակով ներկա գտնվել Երևանում և Ստամբուլում ապրիլի 24-ին ծրագրված միջոցառումներին: «Վրացական իշխանությունները կանգնած են բարդ ընտրության առջև՝ մի կողմից դարավոր բարեկամ և հարևան հայ ժողովուրդն է, մյուս կողմից՝ գլխավոր առևտրատնտեսական գործընկեր Թուրքիան: Այս միջոցառուներին վրացական կողմի ներկայացվածության մակարդակը թերևս կհանդիսանա Վրաստանի առաջնահերթությունների լավագույն ցուցիչներից մեկը»,- եզրափակեց փորձագետը: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: