Եգիպտոս-Եթովպիա-Սուդան. Եռակողմ ջրային համաձայնագիր
Եգիպտոսը, Եթովպիան և Սուդանը երկարատև բանակցություններից հետո Նեղոսի ջրերի համատեղ օգտագործման սկզբունքների մասին հռչակագիր են ստորագրել՝ ճանապարհ հարթելով ջրային տարաձայնությունների լուծման համար: Ինչպես տեղեկացնում է եգիպտական Al-Ahram օրաթերթը, համաձայնության մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:
Նշենք, որ Եթովպիայի կողմից Նեղոսի երկու խոշոր վտակներից մեկի՝ Կապույտ Նեղոսի վրա Աֆրիկայի խոշորագույն հիդրոէլեկտրակայանի՝ "Վերածնունդ մեծ ամբարտակի" կառուցումը լրջագույն տարաձայնություններ էր հարուցել Եգիպտոսի և Եթովպիայի միջև: Եգիպտական իշխանությունները հայտարարում էին, որ պատրաստ են հարգել զարգացման ուղղությամբ գործադրվող եթովպիական ջանքերը, քանի դեռ դրանք բացասաբար չեն ազդում Եգիպտոսի շահերի վրա: Եգիպտոսը պահանջում էր, որ ամբարտակի կառուցումը բացասաբար չանդրադառնա Եգիպտոսի ջրային քվոտայի վրա: Վեճի կարգավորման համար ստեղծվեց եռակողմ հանձնաժողով Եգիպտոսի, Եթովպիայի և Սուդանի միջև, որի վրա ևս անդրադառնալու է ջրամբարի կառուցումը:
Եգիպտոսի համար Նեղոսը կենսական նշանակություն ունի. 1959 թվականին կնքված եգիպտա-սուդանական պայմանագրի համաձայն՝ Եգիպտոսը Նեղոսից տարեկան օգտագործում է 55,5 մլրդ խորանարդ մետր ջուր, որի մեծ մասն ապահովում է Կապույտ Նեղոսը: Սուդանին այս նույն պայմանագրով բաժին է ընկնում 18,5 մլրդ խ/մ ջուր: Ավելին՝ Եգիպտոսի ազգային պլանավորման ինստիտուտի հաշվարկների համաձայն՝ 2050 թվականին երկրի աճող բնակչության պահանջները բավարարելու համար Եգիպտոսը տարեկան հավելյալ 21 մլրդ խ/մ ջրի կարիք է ունենալու: Նեղոսին բաժին է ընկնում Եգիպտոսում օգտագործվող քաղցրահամ ջրի 85%-ը, մինչդեռ Նեղոսի ջրերի 95%-ը հոսում է վերին հոսքի երկրներից՝ Սուդանից, Եթովպիայից, Քենիայից, Ուգանդայից, Ռուանդայից, Բուրունդիից, Տանզանիայից, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից և Էրիթրեայից: Մյուս կողմից էլ ջրամբարի կառուցումը հսկայական նշանակություն ունի Եթովպիայի համար, քանի որ երկրի բնակչություն գրեթե 80 տոկոսը զրկված է էլեկտրաէներգիայից:
Հռչակագրի ստորագրումից հետո Եթովպիայի վարչապետը վստահեցրել է, որ "Վերածնունդ մեծ ամբարտակի" կառուցումը որևէ վնաս չի հասցնելու 3 երկրների, այդ թվում նաև Եգիպտոսի շահերին: Սուդանի նախագահն, իր հերթին, հայտարարել է, որ այս հռչակագիրը ճանապարհ է հարթում Նեղոսի գետավազանի բոլոր երկրների միջև առավել լայն համաձայնագրի կնքման համար:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
