ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության վերաբերյալ վիճաբանություններ Գերմանիայի խորհրդարանում

Ապրիլի 24-ին ընդառաջ Գերմանիայի դաշնային խորհրդարանում «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու շուրջ վեճերն ակտիվացել են, գրում է գերմանական Tagesspiegel թերթը։  

Այսպես,  Քրիստոնեա- դեմոկրատական միությունն անցյալ շաբաթ բանաձև էր ներկայացրել, որի վերնագրում տեղ էր գտել ցեղասպանություն բառը, սակայն Արտգործնախարարության  միջամտության արդյունքում վերնագրից այն հանվել է։

Թերթը նշել է, որ այդ քայլը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիայում հունիսին կայանալիք ընտրություններին ընդառաջ մտավախություն կա, որ դա որպես Թուրքիայի դեմ ուղղված քայլ կդիտարկվի, բացի այդ՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում Թուրքիան, որպես գործընկեր, անհրաժեշտ է Գերմանիային։

Tagesspiegel-ի փոխանցմամբ՝ կոալիցիոն պատգամավորները նախատեսում են ապրիլի 21-ին քվեարկություն իրականացնել և վերջնական որոշում կայացնել, սակայն «ցեղասպանություն» բառը դարձյալ վերնագրում ներառելը հավանական չի համարվում։

Գերմանիայի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ 1915-1916 թվականներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի սպանությունների մասին խոսելիս «ցեղասպանություն» ձևակերպումը չի օգտագործելու։ Կառավարությունը Ձախերի կուսակցության ներկայացրած հարցապնդմանն ի պատասխան նշել էր, որ «պատմական իրադարձությունները» պետք է քննեն պատմաբանները։

Նշենք, որ Բունդեսթագը 2005 թ. Թուրքիայի կառավարությանը կոչ արեց ընդունել սեփական «պատմական պատասխանատվությունը», սակայն ինքը մինչ օրս ձեռնպահ է մնում կատարվածը Ցեղասպանություն որակելուց:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.06.2026
       
    23.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: