ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

System of a Down-ը Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը կսկսի լոսանջելեսյան համերգով

«Գրեմմիի» մրցանակակիր System of a Down ռոք խումբը պաշտոնապես մեկնարկել է իր Wake Up the Souls («արթնացրու հոգիները»)  համաշխարհային համերգային շրջագայությունը, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը, գրում է Newsweek-ը։

Պարբերականի փոխանցմամբ` սա առաջին անգամն է, որ ամերիկյան ռոք խումբը, որի բոլոր անդամները Ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգներն են, երկար ընդմիջումից հետո  ելույթ կունենա  երկրում: Համերգային շրջագայությունը մեկնարկում է ապրիլի 6-ին` լոսանջելեսյան համերգով: Շրջագայության ընթացքում ռոք խումբը ելույթներով հանդես կգա Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում, որոնց կհաջորդի երևանյան համերգը Հանրապետության հրապարկում՝ ապրիլի 23-ին:

 Հետագայում համերգային շրջագայությունը կշարունակվի Հարավային Ամերիկայի երկրներում:

«Մեզ համար մեծ պատիվ է՝ նվագել Հայաստանում` Ցեղասպանության  100-րդ տարելիցի տարում: Ցեղասպանությունը հիվանդություն է, որ շարունակում է տանջել նաև այսօր: Մեզ` խմբի անդամերիս համար, ովքեր իրենց ընտանիքում կրում են Ցեղասպանության զոհերի վիշտը, կարևոր է ուշադրություն հրավիրել այս հարցի շուրջ», - ասել է Սերժ Թանկյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.06.2026
       
    23.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: