Ադրբեջանցիները «ճանաչում են» ԼՂՀ անկախությունը
«Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ պետք է վարենք հայաստանցիների նկատմամբ Բաքվի քաղաքականությունից տարբեր քաղաքականություն», - օրերս Միլլի Մեջլիսում հայտարարել է ադրբեջանցի պատգամավոր Զահիդ Օրուջը: Զարգացնելով այս միտքը՝ նրա գործընկեր Իքբել Աղազադեն էլ առաջարկել է Ղարաբաղի հայերին Ադրբեջանի անձնագիր տրամադրել, «քանի որ նրանք ծնվել են ադրբեջանական հողի վրա»: Պատգամավորի կարծիքով, Բաքվի կողմից Ղարաբաղի հայերին փախստականի կարգավիճակ շնորհելը և անձնագիր տրամադրելը բավականին արդյունավետ քայլ կլինի Ադրբեջանի համար:
Առաջին հայացքից ադրբեջանցի պատգամավորների նման հայտարարությունները թերևս բավականին ցինիկ կարող են թվալ: Բայց պատգամավորների նման մոտեցման մեջ երկու հետաքրքիր պահ կարելի է առանձնացնել:
Նախ ողջունելի է այն փաստը, որ ադրբեջանցի օրենսդիրներն ի վերջո սկսել են գիտակցել կամ բարձրաձայնել (հասկանալի է՝ դրա համար ունենալով սեփական դրդապատճառները) Հայաստանի և Արցախի նկատմամբ տարբերակված մոտեցում կամ քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը: Փաստորեն՝ ադրբեջանցիների շրջանում կա կամ ի հայտ է գալիս այն ընկալումը, որ ի դեմս Արցախի գործ ունեն Հայաստանից անկախ սուբյեկտի հետ:
Ադրբեջանական ընկալումներում մյուս հետաքրքիր տրանսֆորմացիան հետևյալն է. գաղտնիք չէ, որ Ադրբեջանը, ջանալով հերքել ԼՂՀ փաստացի անկախությունը, մշտապես բարձրաձայնում է, որ դե-յուրե Արցախն Ադրբեջանի մաս է կազմում: Այժմ՝ առաջարկելով արցախահայերին փախստականի կարգավիճակ տրամադրել, ադրբեջանցի պատգամավորները գործնականում առաջարկում են Արցախն Ադրբեջանից անկախ ճանաչել: Ի վերջո փախստականն այն անձն է, ով, հանդիսանալով քո երկրի քաղաքացի, փաստացիորեն գտնվում է այլ երկրի տարածքում և իր քաղաքացիության երկիր վերադառնալու հարցում մտավախություն ունի:
Հասկանալի է, որ Ադրբեջանի խորհրդարանում հնչած նման կարծիքները, հազիվ թե, Բաքվի հավանությանն արժանան և իրական քաղաքականության մեջ էական փոփոխությունների հիմք հանդիսանան: Սակայն Ադրբեջանի օրենսդիր մարմնում նման կարծիքներիի բարձրաձայնումն ինքնին հետաքրքիր է և թույլ է տալիս եզրահանգել, որ ի հեճուկս Բաքվի կողմից իրականացվող բավականին ակտիվ քարոզչության ադրբեջանցիների շրջանում ամրագրվում է Ղարաբաղի՝ Ադրբեջանից անկախ լինելու փաստի ընկալումը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
