ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Շարժում 88» կուսակցություն. Լուրջ ընտրախախտումներ չեն արձանագրվել

20:00-ին Արցախում, ընտրական օրենսգրքի համաձայն, փակվել են բոլոր ընտրատեղամասերի դռները, իսկ քվեարկությունն ավարտվել է: «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում «Շարժում 88» կուսակցության կենտրոնական շտաբի պետ Էդուարդ Աղաբաբյանը նշեց, որ քվեարկուության ընթացքը բավական դրական է գնահատում: Ըստ նրա՝ քաղաքացիները քվեարկության օրը ցուցաբերել են բավական ակտիվ մասնակցություն:

Էդուարդ Աղաբաբյանի խոսքով՝ օրվա ընթացքում գրանցվել են միայն մի քանի մանր խնդիրների, իսկ լուրջ ընտրախախտումներ չեն արձանագրվել:

Միջազգային դիտորդական տարբեր խմբեր այցելել են կուսակցության կենտրոնական շտաբ: Շտաբի պետի կարծիքով՝ ԼՂՀ ԱԺ ընտրությունների հետ կապված նրանք ունեն բավական դրական տպավորություններ:

Ինչ վերաբերում է քվեարկության արդյունքներին, Աղաբաբյանը խուսափեց կանխատեսումներից և նշեց. «ձայների հաշվարկն արդեն սկսվել է և մի քանի ժամից արդյունքները պարզ կլինեն»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: