ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպացի դիտորդները փաստում են, որ իրենք Արցախից սովորելու շատ բան ունեն. փորձագետ

Արցախի Հանրապետությունում կայացան հերթական 6-րդ խորհրդարանական ընտրությունները, որոնք նախորդներից տարբերվում էին մի քանի ուշադրության արժանի դրական կողմերով:

Առաջին դրական կողմը, որ պետք է մատնանշել, Արցախի ժողովրդի դրական, ավելի լուրջ վերաբերմունքն էր երկրում տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններին: Ընտրությունները փաստեցին, որ արցախցիներին հաջողվել է գալ այն գիտակցման, որ ժողովրդավարական ընտրությունները երկրի հետագա զարգացման կարևորագույն գործընթացներից են: Այս առումով թերևս պատահական չէր այն, որ արցախցիները միմյանց շնորհավորում էին ընտրությունների օրվա առթիվ, ինչպես դա անում են տոն օրերին:

Արցախցիների կողմից ընտրությունների հանդեպ ավելի լուրջ վերաբերմունքի մասին է խոսում  նաև այն, որ  ի տարբերություն 2010-ի խորհրդարանական ընտրության, 2015-ի խորհրդարանական ընտրություններին արցախցիների մասնակցության տոկոսը ավելի բարձր էր 70.6 (2010 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցության տոկոսը եղել է 67.8): Հատկանշական է, որ համաձան ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների` այս տարի կայացած խորհրդարնական ընտրություններին նաև կրկնապատկվել էր թեկնածուների թիվը` 184 քաղաքացիներ, որոնցից 41-ը կանայք:

Որպես մյուս կարևոր ձեռքբերում պետք է նշել փաստը, որ 2015 խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԼՂՀ-ում ձևավորվեց մասնագիտացված խորհրդարան: Անդրադառնալով կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին «Արմեդիա» ՏՎԳ հետ զրույցում «Ժողովրդական դիվանագիտական ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Իրինա Գրիգորյանը, մասնավորապես, նկատեց.

«Այս տարվա ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին որ Արցախում ժողովրդավարության մակարդակը տարեցտարի աճում է: Փաստը, որ այս ընտրությունների արդյունքում խորհրդարանում ներկայացվեց 5 կուսակցություն, այդ թվում ընդդիմադիր կուսակցություններ, արդեն իսկ մեծ նվաճում է և խոսում է այն մասին, որ ընտրություններն անցել են ազատ և արդար: Մեկ այլ առաջընթաց է այն, որ ընտրությունների արդյունքում ձևավորվելու է մասնագիտացված խորհրդարան: Կասկածից վեր է այն, որ նման` մասնագիտացված խորհրդարանում քննարկումներն ավելի թիրախավորված կլինեն և ավելի հաճախ կբերեն  ԼՂՀ բնակչության խնդիրների լուծմանը»:

ԼՂՀ 2015 ընտրությունները աչքի ընկան նաև միջազգային դիտորդների ավելի մեծ քանակով: Խոսելով միջազգային դիտորդների՝ ընտրություններին տված գնահատականների մասին` Իրինա Գրիգորյանը, մասնավորապես, նկատեց. «Եվրոպացի դիտորդները փաստում են, որ իրենք Արցախից սովորելու շատ բան ունեն»:

Ամփոփելով կարելի է փաստել, որ այս տարի ԼՂՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունները փաստեցին, որ ԼՂՀ հաստատակամ առաջ է շարժվում իր պետականաշինության ճանապարհով` նպաստելով այնպիսի պետության ստեղծմանը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատու է իր երկրի ապագայի համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: