ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դաշնակցությունն ավելի բարձր արդյունքներ էր ակնկալում

Մայիսի 3-ին կայացած ԼՂՀ ԱԺ ընտրությունները կազմակերպման ձևի մեջ մի քայլ առաջ են նախորդների համեմատ, սակայն, Արցախի ՀՅԴ կուսակցությունն ավելի բարձր արդյունքներ էր ակնկալում: Այս մասին «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում նշել է կուսակցության ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը:

 «Մենք մի քիչ ավելի շատ էինք ակնկալում, քան ստացանք ընտրությունների արդյունքում: Միաժամանակ, մենք հպարտ ենք, որ բացառիկ ուժերից մեկն էինք, որ հանդես եկանք համակարգային փոփոխությունների առաջարկով»-նշել է Սարգսյանը:

Ստացած ձայները նա գնահատել է որպես լուրջ արդյունք ՀՅԴ-ի համար՝ ընդգծելով, որ դա ցույց է տալիս, որ իրենց ծրագիրը ժողովրդի կողմից ընկավել է։

Նոր ձևավորվող խորհրդարանում, Սարգսյանի խոսքերով, ՀՅԴ-ն գործելու է իր ծրագրային դրույթներին համապատասպան՝ առաջնորդվելով «Խաղաղություն, արդարություն, աշխատանք» կարգախոսով:

Կոալիցիա կազմելու հնարավորությունն Արմեն Սարգսյանը բացառել է՝ նշելով, որ իր կարծիքով անհրաժեշտ է տարբեր ուժերի հետ համագործակցել տարբեր հարցերի շուրջ, ոչ թե մեկի հետ կոալիցիա ձևավորել:  

ՀՅԴ-ն ընտրությունների արդյունքում հավաքել է քվեների 18,81 տոկոսը՝ զբաղեցնելով երրորդ տեղը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: