ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բելառուսը վերապահումներով է միացել Ռիգայի հայտարարությանը

Բելառուսը միացել է ԱլԳ Ռիգայի գագաթաժողովի ամփոփիչ ընդհանուր հռչակագրին որոշակի վերապահումներով: Այս մասին Ռիգայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը:

«Բնականաբար, մեզ համար հռչակագրի վերջնական տարբերակն անընդունելի էր: Մենք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հռչակագիրը պարունակում է մի շարք կարևոր տարրեր Բելառուսի համար, ընդհանուր առմամբ, աջակցել ենք դրան, սակայն պայմանով, որ փաստաթուղթը կրի կառուցողական և դեպի ապագա կողմնորոշված բնույթ: Դա գրավոր հայտարարություն է, որը մենք խնդրել ենք հավելել որպես պաշտոնական փաստաթուղթ: Դա կարելի է անվանել պայման: Ներկայումս գլխավորը զգացական ինչ-որ հայտարարություն չանելն է, գլխավորը դեպի ապագա տանող ճանապարհ կառուցելն է», - հայտարարել է նախարարը:

Նա նշել է,որ Բելառուսը միշտ համարել է, որ Արևելյան գործընկերությունը պետք է նպատակաուղղված լինի բարելավելու երկրների համագործակցությունը և ամրապնդի անվտանգությունն ու կայունությունը  տարածաշրջանում ու  մայրցամաքում:

Նախարարը նաև հայտարարել է, որ վիզային ռեժիմի դյուրացման մասին ԵՄ-ի հետ Բելառուսի բանակցությունները մոտ են եզրափակիչ փուլին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: