ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բելառուսը Ռիգայի գագաթաժողովից առանձնապես ոչ մի ակնկալիք չուներ՝ իր օրակարգի հետ կապված

Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովից հետո «Արմեդիա» ՏՎԳ-ն անցկացրել է հարցազրույցների շարք  Արևելյան գործընկերության երկրների փորձագետների հետ: Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ-ի բացառիկ հարցազրույցը բելառուս փորձագետ, «Եվրաբելառուս» կոնսորցիումի միջազգային քարտուղար, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Բելառուսի ազգային պլատֆորմի ներկայացուցիչ Վլադիսլավ Վելիչկոյի հետ:  

 

Ինչպե՞ս եք գնահատում Արևելյան գործընկերության ներկայիս փուլը: Ի՞նչ բարեփոխումների կարիք ունի ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագիրը:

- Արևելյան գործընկերության ներկայիս փուլն առերեսվել է գլխավոր մարտահրավերին, որը կոչվում է տարբերակված շահեր: Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ այսօր` այդ ծրագրի զարգացման վեցերորդ տարում, ԱլԳ երկրների ղեկավարությունը ծրագրի վերաբերյալ տարբեր կերպ են արտահայտում իրենց հավակնությունները և ակնկալիքները: Տարբերակման սկզբունքն, ամենայն հավանականությամբ, շարունակելու է զարգանալ: Եվրոպական Միությունը ստիպված է լինելու լուծել յուրաքանչյուր գործընկեր երկրի հետ ունեցած հարաբերությունների երկընտրանքի հետ կապված խնդիրները, ինչպես նաև պետք է ջանք գործադրի ծրագրի ամբողջականությունը պահպանելու համար:

Ինչ վերաբերում է ծրագրի զարգացմանը,  ես կարող եմ խոսել դրա մասին ավելի շատ քաղաքացիական հասարակության աչքերով: Մենք ակնկալում ենք ծրագրի հստակ բարեփոխումներ, որն ուղղված կլինի գտնելու ընդունելի ձևաչափեր՝ արտասահմանյան երկրների հետ աշխատելու համար: Ցավոք սրտի, այսօր և՛ Բելառուսը, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը համարվում են  հետնապահներ, այլ ոչ թե առաջատարներ: Թե ինչպես է ծրագիրը գործում և թե ինչպես է այն կազմակերպվում, ընդունելի է հատկապես այն երկրների համար, որոնք առաջատար են համարվում այդ գործընթացում: Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնց իշխանությունները չեն ընդունում եվրոպականացումը, ԵՄ-ն չունի ոչ միայն նրանց, այլ նաև նրանց հասարակության հետ աշխատելու ձևաչափ: Քաղաքացիական հասարակությունը սա ակնկալում է որպես սահմանված նորարարություն, որը տեղի կունենա Արևելյան գործընկերության հաջորդ փուլում:

 

Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովում որքանո՞վ արդարացան Ձեր ակնկալիքները: Ո՞րն է, Ձեր կարծիքով, գագաթաժողովի ամենակարևոր ձեռքբերումը: 

- Միանգամից պետք է ասել, որ Բելառուսը Ռիգայի գագաթաժողովից առանձնապես ոչ մի ակնկալիք չուներ՝ իր օրակարգի հետ կապված: Այս առումով տեղի ունեցավ այն, ինչ ակնկալվում էր: Բելառուսը ներկայացնում էր արտգործնախարարը: Մեկ անգամ ևս հնչեցին հռետորական հայտարարություններ հետաքրքրվածության վերաբերյալ, սակայն Բելառուսի և ԵՄ-ի հարաբերություններում որևէ էական առաջընթաց նախատեսված չէ, քանի դեռ լուծված չէ մեր երկրում քաղբանտարկյալների խնդիրը:

Վերջերս հաճախ է հնչում այն  կարծիքը, որ պետք է վերջ դնել Արևելյան գործընկերությանը: Ես կարծում եմ, որ դա ապակառուցողական ուղերձ է. այն եվրոպամետ ուժերին զրկում է ծրագրից օգտվելու հնարավորությունից: Բելառուսում եվրոպամետ ուժերին ձեռնտու չէ Արևելյան գործընկերության վերացումը:  Մենք փորձելու ենք գտնել այս ծրագրի զարգացման ձևաչափեր:


Ինչպե՞ս եք գնահատում գագաթաժողովի հռչակագիրը և  բելառուսական կողմի վերապահումները:

- Ես հերթական անգամ ապշած եմ քաղաքական հավասարակշռության հրաշքներից, որոնք ցույց տվեցին գագաթաժողովի մասնակիցները: Փաստացի, հռչակագրի տեքստում չէր կարող տեղ չգտնել Ղրիմի անեքսիայի մասին արտահայտությունը: Դա պարզապես բարոյական չէր լինի: Միևնույն ժամանակ այն, թե ինչպես գագաթաժողովի մասնակիցները վարվեցին սույն կետի ստորագրման ընթացակարգի հետ (այդ կետի տակ ստորագրել է անձամբ ԵՄ-ն ՝ թողնելով մանյովրի տեղ ԵԽ բոլոր անդամ-երկրների համար), ինձ թվում է, որ սա նմանատիպ տեքստերի հետ աշխատանքի շատ ճիշտ ճանապարհ է աշխատելու: Սա շատ ճիշտ որոշում է:

Ցավոք սրտի, այսօր մենք կարող ենք խոսել գագաթաժողովի արդյունքների մասին միայն հռչակագրի մակարդակով և հիմա այդքան էլ հասկանալի չէ,  թե ինչ է դա նշանակում  առանձին երկրների համար: Մյուս կողմից, ակնհայտ է,  որ երկրներից ոչ մեկը  լիովին բավարարված չի մնացել ոչ միայն գագաթաժողովի վերջնական արդյունքներից, այլ նաև, ընդհանուր առմամբ գոյություն ունեցող աշխարհաքաղաքական իրավիճակից և Արևելյան գործընկերության ներկայիս փուլից, որտեղ մենք գտնվում ենք:

 

Գագաթաժողովից հետո ի՞նչ վեկտորով է զարգանալու Բելառուսի և ԵՄ-ի, ինչպես նաև Արևելյան գործընկերության այլ անդամ-երկրների հարաբերությունները:

- Բելառուսի համար, փաստացի, մնում է տնտեսական շրջանակի առաջնահերթությունը. այսինքն՝ ցանկացած հարց՝ կապված տնտեսական համագործակցության, ներդրումների, առևտրի հետ (խոսքը վերաբերում է ոչ թե  համաձայնագիր կնքելու համակարգին, այլ ազատ առևտրի գոտուն): Քաղաքական հարցերը, դատական ​​բարեփոխումները, քաղաքական բանտարկյալների հարցը և ժողովրդավարական բնույթի ցանկացած այլ նորմեր, որոնք նույնպես ներառված են Արևելյան գործընկերության գագաթաժողովի օրակարգում, ամենայն հավանականությամբ, մղվելու են երկրորդ, եթե ոչ երրորդ պլան. սա մեզ համար անակնկալ չէ:

Մյուս կողմից Բելառուսը միայն Բելառուսի իշխանությունը չէ, այլ նաև Բելառուսի հասարակությունն է: Դրանք այլ շահեր ունեցող խմբեր են ՝ բիզնես, քաղաքացիական հասարակության, մշակութային և գիտական ​​շրջանակներ: Եվ այդ խմբերի շահերի շրջանակը շատ ավելի լայն է, քան այն, որն այսօր ցույց են տալիս Բելառուսի իշխանությունները: Հետևաբար, հասարակությունն ավելի շատ հետաքրքված կլինի նրանում, թե ինչ է տեղի ունենալու բիզնես համագործակցության մակարդակում, և թե ինչ կարող ենք ակնկալել մարդկանց միջև շփումների զարգացման համակարգում:

Իսկ դասական կետը մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումն է: Չնայած մեզ մշտապես հասկացնել են տալիս, որ պետք է ակնկալել արտոնագրային ռեժիմի դյուրացում, այնուամենայնիվ,  երկու տարվա ընթացքում գագաթաժողովի առաջընթացը նվազագույնն է: Այժմ ավելի շատ ընթանում է այս խաղաղաքարտի օգտագործումը՝ որպես Բելառուսի և ԵՄ-ի հարաբերությունների սակարկման առարկա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: