ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկյան դոլարն այդքան էլ ամերիկյան չէ

Այսօր շատ քչերն են լսել Քրիստոֆոր Տեր-Սերոբյանի մասին, սակայն բոլորը քաջ ծանոթ են ամերիկյան դոլարի «կանաչ» գույնի հետ: Այսպես, 19-րդ դարի 70-ականներին լուսանկարչության զարգացումը ամերիկյան հասարակության «հնարամիտ» շերտին հնարավորություն տվեց բավականին հեշտությամբ կեղծել ամերիկյան սև ու սպիտակ թղթադրամները: Այդ ժամանակ ամերիկյան թղթադրամներում կանաչ գույնն օգտագործվում էր միայն եզրերը ներկելու համար՝ այն էլ շատ քիչ քանակությամբ: Նման պայմաններում ամերիկյան իշխանությունները բախվեցին կեղծարարությունների դեմ պայքարելու բարդ խնդրի հետ: Ի դեպ, կանաչ գունաներկն արդեն գնված էր, և հենց այս կապակցությամբ էլ մասնագետները որոշեցին օգտագործել այս գույնը՝ որպես ազգային արժույթի ներկման հիմնական գույն: Այսօր թղթադրամը կանաչի հետ միասին ունի նաև վարդագույն, նարնջագույն և այլ երանգավորումներ: Հարկ է նշել, որ այս գույնը, որն անհնար է կեղծել, ստեղծել է երիտասարդ տաղանդավոր քիմիկոս Քրիստոֆոր Տեր-Սերոբյանը, ում 1854 թվականին Ստամբուլից հրավիրել էին Ամերիկա՝ դոլարի կեղծումն անհնար դարձնելու համար: Իր աշխատանքի համար Տեր-Սերոբյանը ստացել է 6000 դոլար, որը նա օգտագործել էր ուսումը շաունակելու համար: Ստանալով դեղագործական կրթություն՝ Տեր-Սերոբյանը վերադարձել է Ստամբուլ:  

Այսօր շատերին է հետաքրքում ամերիկյան դոլարի կանաչ գույն ստանալու եղանակը: Հարկ է նշել, որ աշխարհի ամենազդեցիկ արժույթի՝դոլարի բազմաթիվ տարրեր մինչ օրս հանելուկ են մնում շատ հետազոտողների համար:  

Այսպես, «դոլար» բառի ծագումը շատ ավելի հին է, քան ինքնին ամերիկյան արժույթը: Համարվում է, որ բառի արմատը չեխական է. Չեխիայի քաղաքներից մեկի տեղական դրամը կոչվել է «տալեր»: Մեկ այլ վարկածով ամերիկացիներն այս անունը վերցրել են սկանդինավցիներից. այդ նույն ժամանակահատվածում Շվեդիայում և Դանիայում դրամական միավորը կոչվել է «դալեր»: Այնուամենայնիվ, տալեր-դալերները ոչ մի երկիր չէր ազգայնացրել, և այն ազգային արժույթի կարգավիճակ չեն ստացել: 1784 թվականին ամերիկացիները առաջինն էին, որ այն դարձրեցին ազգային արժույթ:

Ինչ վերաբերում է դոլարի նշանին, ապա այն առաջին անգամ օգտագործել է ծագումով իռլանդացի մեծահարուստ վաճառական Օլիվեր Պոլոկը, ով ազատագրական պատերազմի ժամանակ հանդիսանում էր ամերիկյան բանակի մատակարար և իր հաշվապահական գրքերում վճարումները գրառում էր P և S տառերի համատեղման նշանով: Նա իր այդ գրառումները հետագայում ներկայացրել է ամերիկացի կոնգրեսական Ռոբերտ Մորիսին, ով էլ դարձավ այդ նշանը փաստաթղթերում պաշտոնապես կիրառող առաջին բարձրաստիճան պաշտոնյան: Նշանի ստեղծման համար հիմք է դարձել իսպանական պեսոն (P)՝  S տառի հավելումով, որը ցույց է տալիս հոգնակի թիվ: Հավանական են համարվում նաև այլ վարկածներ: $ նշանն իրենից ներկայացնում է Միացյալ նահանգների անվան հապավում. այն  U և S տառերի իրար միացումն է: Ընդ որում, U տառի ներքևի հատվածը անհետացել է:

Միստիկ աշխատությունների հեղինակները նշում են, որ դոլարի նշանը մասոնական նշանակություն ունի. այն խորհրդանշում է Սողոմոն թագավորի տաճարը և նրա երկու հիմնասյուները: Հայտնի է, որ ԱՄՆ-ի հիմնադիրները մասոնական կազմակերպությունների ակտիվ անդամներ են եղել:  Այնպես, որ թղթադրամի վրա պատկերված խորհրդանիշերը այդքան էլ պարզ չեն, ինչպես թվում է առաջին հայացքից. մինչ օրս աշխարհի ամենատարածված արժույթի վրա նման տարօրինակ խորհրդանիշների առկայության պաշտոնական բացատրություն չկա:

Նշենք, որ դոլարի տեսքը պարբերաբար փոփոխվել է: Իր ժամանակից տեսքը այն ստացել է 1928 թվականին: Թղթադրամի դիզայները Ռուսաստանից ներգաղթած նկարիչ Սերգեյ Մակրոնովսկին է:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    19 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: