ԵՐԵՎԱՆ
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28 603,88 դրամ ԱՐԾԱԹ - 375,5 դրամ ՊԼԱՏԻՆ - 16 353,04 դրամ

«Մերկլանդը» Քեմերոնի դեմ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պայմանավորվել են Եվրագոտու երկրների միջեւ ավելի սերտ կապեր հաստատելու մասին՝ դրանով իսկ մարտահրավեր նետելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին, ով պարբերաբար հայտարարում է, որ Եվրոպական միության անդամ երկրներին պետք է ինքնիշխանություն վերադարձվի:

Գերմանիան եւ Ֆրանսիան ծրագրում են մայրցամաքում կորպորատիվ հարկերի մինիմալ տոկոսադրույք սահմանել՝ մի քայլ, որը կարող է հանգեցնել բրիտանական ընկերությունների հարկերի բարձրացմանը:

Այս որոշումը վերջնական տեսք է ընդունել ՄԲ վարչապետի մեջքի ետեւում՝ ԵՄ Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի ժամանակ՝ արժութային միության ապակայունացման սպառնալիքի ներքո:

Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիան պատրաստ է վետո դնել այն բոլոր առաջարկների վրա, որոնք իր շահերին կամ հետաքրքրություններին դեմ կլինեն: Սրանում  էլ հենց կայանում է ճկուն կամ տարբերակված ինտեգրացիայի գաղափարը կամ՝ «Եվրոպան ըստ ընտրության» (Europe a` la carte) , համաձայն որի երկիրը, լինելով որեւէ կառույցի լիիրավ անդամ, կարող է միանալ այն բոլոր ոլորտներին, որոնք իրեն այս կամ այն կերպ ձեռընտու կլինեն եւ հնարավորինս խուսափել այն բոլոր պայմանագրերից եւ համաձայնագրերից, որոնք իր շահերից չեն բխի:

Ինչպես հայտնում են բրիտանական լրատվամիջոցները, Քեմերոնն օրերս հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ, ում խոստովանել է, որ բրիտանացիները ամենեւին գոհ չեն ԵՄ հետ իրենց «ստատուս-քվո» հարաբերություններից, եւ որ բրիտանական կառավարությունը ԵՄ կազմում մնալ-չմնալու հարցով հանրաքվեի մասին օրինագիծը կհրապարակի մայիսի 28-ին տեղի ունենալիք թագուհու ելույթից հետո:

Ամեն դեպքում թվում է, թե մայրցամաքային Եվրոպան արդեն կարմիր քարտ է ցույց տալիս իր բրիտանացի գործընկերներին, ինչի հետ կապված խոսել է ՄԲ նախկին պաշտպանության նախարար Լիամ ֆոքսը՝ հայտնելով, որ ԵՄ-ն ցանկանում է Եվրագոտու բարեփոխումների մասին արագ արձագանք ստանալ ՄԲ-ից, որպեսզի վերջինս ժամանակ չունենա ինչպես հարկն է քննարկումներ կազմակերպելու, - «Նրանք վախենում են, որ եթե մեզ մոտ ստացվի հարցը տեւական քննարկման փուլ մտցնել, ապա ԵՄ բոլոր անընդունելի կետերը հայտնի կդառնան բրիտանական հասարակությանը», - հավելել է Ֆոքսը:

Եվրահանձնաժողովի նախագահի հետ հանդիպումից հետո Քեմերոնը նաեւ պլանավորում է հանդիպել իր գործընկերներին Ֆրանսիայում, Գերմանիայում, Դանիայում, Նիդերլանդներում եւ Լեհաստանում: Եվրոպական այս ճամփորդության արդյունքները հայտնի կդառնան մյուս շաբաթ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
16°  27° 
25.01.2022
17°  30° 
26.01.2022
Հարցում

Դուք դրական սպասելիքներ ունե՞ք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլից։