ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցիպրասի նոր առաջարկը ԵՄ-ին

Հունիսի 22-ին Բրյուսելում «հունական հարցի» շուրջ արտահերթ գագաթաժողով է տեղի ունենալու Եվրագոտու երկրների ղեկավարների միջև, բայց, չնայած այդ հանգամանքին, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հանգստյան օրերին արդեն հասցրել է հեռախոսազրույցներ ունենալ եվրոպական առաջնորդների հետ և ներկայացնել իր նոր առաջարկները առկա խնդրի շուրջ:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ստացել են Ցիպրասի «փոխշահավետ առաջարկությունը, որը չի նախատեսում նոր վարկեր Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից, և որը պատրաստվում է վերջնական լուծում տալ հունական հարցին և այլևս չհետաձգել խնդիրը»:

Բանն այն  է, որ Գերմանիան բավական կոշտ ձևով նախազգուշացրել է հունական կառավարությանը, որ այն այլևս չի կարող անցնել իր պարտքերի մարման վերջնաժամկետից և մինչ հունիս ամսվա վերջը պետք է լուծի իր հարցերն Արժույթի միջազգային հիմնադրամի և մյուս պարտատերերի հետ, եթե իհարկե չի ուզում լքել Եվրագոտին:

Իսկ Գերմանիայի ֆինանսների նախարարն իր հերթին ավելացրել է, որ Հունաստանն անպայմանորեն պետք է կատարի իր բոլոր բարեփոխումները, ինչպես դա ժամանակին նույն ԵՄ ծրագրերի շրջանակներում հաջողությամբ արել են Կիպրոսը, Իսպանիան, Պորտուգալիան և Իռլանդիան:

«Մեր կայունացման քաղաքականությունը վերջին տարիներին մի շարք եվրոպական երկրներում հաջողությամբ է պսակվել, որտեղ ոչ միայն համաձայնվել են, այլ իրոք ի կատար են ածել մեր պահանջներըն, ինչը պետք է անի նաև Աթենքը, եթե  ուզում է փրկել երկիրն անվերադարձ սնանկացումից», - նշել է ֆիննախարարը:

Ամեն դեպքում, ինչպես արդեն նշել ենք նախկինում, հունական իշխանություններն ամուր աջակցություն են ստանում իրենց ժողովրդի կողմից, և հույներն այսօրվա դրությամբ կանգնած են Ցիպրասի մեջքին և անգամ ցույցեր են կազմակերպում Աթենքում և մյուս հունական խոշոր քաղաքների փողոցներում: Բայց ուշագրավն այն է, որ այս թեժ դեբատների օրերին նմանատիպ ցույցեր հօգուտ Հունաստանի տեղի են ունենում նաև Փարիզում, Բեռլինում, Ամստերդամում և ընդհուպ նաև ԵՄ մայրաքաղաք համարվող Բրյուսելում, որտեղ էլ այսօր տեղի կունենա երկար սպասված արտահերթ գագաթաժողովը` կոչված վերջնական լուծում տալ հունական հարցին:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: