ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջազգային հանրությունը սկսել է լսել ԼՂՀ-ին

Վերջին շրջանում Արցախի Հանրապետությունն  ակտիվ ջանքեր է գործադրում՝ խորացնելու և ամրապնդելու իր արտաքին կապերը: Այս ուղղությամբ գրանցված հաջողություններն արդյունք են ոչ միայն ԼՂՀ կառավարության գործադրած ջանքերի, այլ նաև դրսից եկող նախաձեռնության:

Նման նախաձեռնության օրինակ էր Chatham House-ի (Արտաքին հարաբերությունների բրիտանական արքայական ինստիտուտի) կողմից ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ուղղված հրավերը, որը հնարավորություն ընձեռեց նախագահին նաև հանդես գալ ելույթով և ներկայացնել ԼՂՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական գործընթացները (պետք է նկատել, որ Chatham House-ը, հանդիսանում է ամբողջ աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող վերլուծական կենտրոններից մեկը ):  

Այցը կարևորվեց նրանով, որ Լոնդոնում մասնագիտական շրջանակները հնարավորություն ունեցան ստանալ «առաջին ձեռքից» տեղեկատվություն ԼՂՀ-ում պետականաշինության, երկրի ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: Բացի այդ, ևս մեկ անգամ ընդգծվեց խորհրդարանական կապերի կարևորությունը:  

Փաստը, որ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների միջազգային այցերը վերջին շրջանում առավել հաճախակի են դարձել, խոսում է առնվազն երեք կարևոր հանգամանքների մասին.

 -առաջինը, չնայած նրա, որ ներկայումս Ղարաբաղյան հիմնահարցով բանակցող պաշտոնական կողմերը Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետություններն են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, միջազգային հանրությունը սկսել է գիտակցել, որ հակամարտությունը չի կարող լուծվել, եթե հակամարտության ուղղակի կողմ հանդիսացող Արցախի Հանրապետությունը չունենա իր մասնակցությունը բանակցային գործընթացին և Արցախի ժողովուրդը չասի իր խոսքը խնդրի վերջնական լուծման համար,

 - երկրորդ, երկար տարիներ միջազգային հանրությունը Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետություններին դիտարկել է որպես հիմնական աղբյուր ԼՂՀ-ի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: Սակայն ժամանակը ցույց է տվել, որ երրորդ աղբյուրից՝ լինի դա Հայաստանի Հանրապետությունը, թե Ադրբեջանի Հանրապետությունը, հնարավոր չէ ստանալ ամբողջական պատկերացում Արցախում ընթացող ներքին գործընթացների մասին: Այս տարիների ընթացքում ԼՂՀ իշխանություններին հաջողել է ձևավորել անկախ և ժողովրդավարական կառույցներ, որոնց մասին հնարավոր է  պատկերացում կազմել տեղեկություն ստանալով միայն երկրի ներքին  գործընթացներում ակտի ներգրավված անձանցից՝ այս դեպքում ԼՂՀ իշխանություններից,

 - և վերջապես երրորդ, սա  ԼՂՀ  իշխանությունների ակտիվ ջանքերի արդյունք  է, որոնք ուղղված են խորհրդարանների, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մակարդակով զարգացնելու երկրի արտաքին կապերը՝ չնայած ԼՂՀ ճանաչված չլինելու հանգամանքին: Արցախի Հանրապետության տարեցտարի  աճող քույր քաղաքների, ինչպես նաև խորհրդարանական բարեկամության խմբերի  թիվը խոսում է այդ ջանքերի հաջողված լինելու մասին, որոնք ապագայում դառնալու են ԼՂՀ միջազգային ճանաչման հիմնասյուները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: