Հայաստանին կարող են «ոտքերից ներքև քաշել»
Եվրոպական հարևանության քաղաքականությունը գտնվում է վերաձևման և նորացման փուլում։ Գործընթացում տարբեր մակարդակներով և ձևաչափերով իրականացվում է գաղափարների, առաջարկների հավաքագրում։ Այդ համատեքստում Եվրոպական խորհրդարանի կողմից օրերս ընդունվեց բանաձև, որն իր մեջ ամփոփում է ԵՀՔ բարեփոխման սկզբունքներն ու նպատակները և ներառում խորհրդարանականների առաջարկները։
Բանաձևում շեշտադրվում է, որ ԵՀՔ-ն պետք է պահպանվի որպես միասնական քաղաքականություն, սակայն, դասեր քաղելով անցյալի սխալներից, այն պետք է կարողանա առավել ճկուն, արդյունավետ լինել և հաշվի առնի գործընկեր երկրների առանձնահատկությունները։ Փաստացի նորացված քաղաքականության հիմքում դրվելու է առավել մեծ դիֆերենցման սկզբունքը։
Այս մոտեցումը կարող է արդյունավետ լինել և մի շարք հնարավորություններ ստեղծել, այդ թվում` նաև Հայաստանի համար, սակայն դրա իրագործումը, կամ առնվազն այս փուլում դրա մասին քննարկումներն իրենց մեջ մի կարևոր մարտահրավեր են պարունակում: Այն նկատելի դարձավ դեռևս Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի ժամանակ, երբ առաջարկ հնչեց խմբավորելու ԱլԳ երկրներիը՝ ելնելով Ասոցացման համաձայնագիրը ստորագրած լինելու կամ չլինելու սկզբունքից։ ԵՀՔ բանաձևում ևս ընդգծվում է, որ Ասոցացման համաձայնագրերը հարևանների հետ ԵՄ երկկողմ հարաբերությունների ամենաառաջադեմ ձևն են, իսկ Ասոցացման համաձայնագիրը չստորագրած երկրների հետ առաջարկվում է զարգացնել սեկտորալ հարաբերությունները։
Բաժանման այս սկզբունքը զգալիորեն խեղում է իրականությունը և իր մեջ մեզ համար մարտահրավեր է պարունակում, քանի որ եթե ԱլԳ երկրների տարանջատման սկզբունք ընտրվի միայն Ասոցացման համաձայնագիրը ստորագրած լինել-չլինելը, Հայաստանը մի խմբի մեջ է հայտնվում Բելառուսի և Ադրբեջանի հետ։
Նման խմբավորումը մարտահրավեր է, քանի որ միայն քաղաքական կոռեկտության կամ դիվանագիտական էթիկայի խնդիր չէ, այլ կարող է լիովին չափելի վնաս հասցնել: Հայաստանն այս երկրների շարքին դասելը նշանակում է ստեղծել իրավիճակ, երբ վերջիններս Հայաստանին «ոտքերից ներքև են քաշում», ինչը շատ կոնկրետ և շոշափելի վնաս է:
Մյուս կողմից, այս մոտեցումը չի խրախուսում Ադրբեջանին և Բելառուսին ավելի մեծ հավակնություններ ունենալ և չի նպաստում, որպեսզի նրանք զգան իրենց խնդիրներն ու քայլեր ձեռնարկեն դրանց հաղթահարման ուղղությամբ: Ադրբեջանում տեղ գտած մարդու իրավունքների կոպիտ խախտումները, մեծ թվով քաղբանտարկյալների առկայությունը, կարելի է ասել, աննախադեպ են: Եվ այս պարագայում երեք երկրների միջև տարբերակում չդնելը, նրանցից յուրաքանչյուրին իրավիճակը բարելավելու խթան չտալը թերևս այնքան էլ նպատակահարմար չէ:
Բացի այդ, ԱլԳ ստեղծումից ի վեր նրա թիրախ-նպատակների թվում մշտապես ընդգծվել է ընդհանուր արժեքային համակարգի շուրջ գործընկերության կառուցումը: Մինչդեռ այսօր Ադրբեջանում և Բելառուսում տիրող իրավիճակի պատճառով այդ երկրներում ձևավորված արժեքային դաշտը որևէ կերպ համադրելի չէ հայաստանյան իրավիճակի հետ` արժեքային դաշտի առումով: Եվ երեք երկրներին մեկ զամբյուղում դիտարկելը օբյեկտիվ չէ:
Հետևաբար, ԵՀՔ բարեփոխումների այս փուլում Հայաստանը մեծ անելիք ունի՝ թույլ չտալու նման խմբավորում, և ԵՄ հետ կառուցելու այնպիսի հարաբեություններ, որոնք կհամապատասխանեն մեր ակնկալիքներին, հնարավորություններին և մինչ օրս ունեցած ձեռքբերումներին։
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ-ն ակտիվացնում է երկխոսությունը Հայաստանի հետ Վերջին շաբաթվա ընթացքում ականատես ենք լինում Եվրամիության և Հայաստանի միջև երկխոսության ու համագործակցության...
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- ԵՄ օժանդակություն. պատասխանների սպասող հարցեր Պետք է նշել, որ մինչ այս պահը շարունակում է անհայտ լինել, թե հինգ տարիների համար նախատեսված միջոցներից ո՞ր մասն...
- ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. Տոյվո Կլաար Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր նպատակ է, որին Եվրամիությունը լիովին...
- 2022թ. հունվարի 1-ից Հայաստանը չի օգտվելու «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից Հայաստանի Հանրապետությունը 2017թ., 2018թ. և 2019թ. Համաշխարհային բանկի կողմից դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող...
այլ նյութեր այս թեմայով
- Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ԱլԳ ԱԳ նախարարների հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. Արևելյան գործընկերության 10-ամյակ «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանի...
- Եվրամիությունը Արևելյան գործընկերության ապագան կառուցելու է երազանքների և հույսերի վրա Մայիսի 13-14-ին Բրյուսելում ամփոփեցին Արևելյան գործընկերության քաղաքականության 10 տարիները: Եվրամիության բարձրաստիճան...
- Ադրբեջանն ու Եվրամիությունը չեն կարողանում համաձայնության գալ Ադրբեջանին չի հաջողվում Եվրամիության հետ փաստաթղթերում ամրագրել իր համար ցանկալի ձևակերպումները: Դրա մասին է...
- Բրատիսլավայի հանդիպումը նախապատրաստական փուլ էր մայիսի 13-14-ի ԱլԳ ԱԳ նախարարների նիստին ընդառաջ Մայիսի 6-ին Բրատիսլավայում կայացավ Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների...
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
