ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դրական տեղաշարժ Հունաստան-վարկատուներ բանակցություններում

Հունաստանն ու իր վարկատուները վերջնական համաձայնության են եկել բազմամիլիարդանոց նոր պայմանագրի շուրջ, որը եվրագոտում կպահի Հունաստանը, ինչպես նաև կկանխի երկրի սննկացումը:

«Վերջապես ձեռք բերվեց պայմանավորվածությունը: Որոշ փոքր մանրամասներ են միայն մնացել քննարկելու», - նշել է Հունաստանի ֆինանսների նախարար Էուկլիդ Ցակալոդիսը՝ ողջ գիշեր տևած բանակցությունների ավարտից հետո, փոխանցում է The Greekreporter-ը:

Այն բանից հետո, երբ օրինագիծը կհաստատվի հունական խորհրդարանում, այն պետք է ուղարկվի ԵՄ անդամ երկրների ֆինանսների նախարարներին, ովքեր էլ համապատասխանաբար պետք է հաստատեն դրանք իրենց ազգային խորհրդարաններում:

Նշենք, որ այդ համաձայնագիրը կնքելու համար վարչապետ Ցիպրասը քիչ ջանք չի գործադրել և նախորդ ամբողջ օրը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ՝ նպատակ ունենալով որքան հնարավոր է արագացնել բանակցությունները, և երեքշաբթի օրն արդեն համաձայնագիրը ստորագրել:

Համաձայն The Telegraph-ի՝ Գերմանիայի կառավարությունն, ի տարբերություն Ֆրանսիայի և այլ ԵՄ երկրների կառավարությունների, չափազանց կոշտ դիրքորոշում է ցուցադրել Հունաստանի հանդեպ՝ հայտնելով, որ Աթենքին կատարած ցանկացած վճարում պետք է պայմանավորված լինի վարկատուների հետ վերջնական համաձայնեցված բարեփոխումների կատարման աստիճանի հետ:

Իսկ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոեբլն իր հերթին նշել է, որ Բեռլինն ամենայն ուշադրությամբ ուսումնասիրելու է պայմանագրի բոլոր փաստաթղթերը՝ մինչ դրանք գերմանական խորհրդարանում քվեարկության դնելը:

Կասկած չկա, որ այդ համաձայնագիրը թե՛ սոցիալապես, թե՛ քաղաքականապես ցավոտ կլինի հունական կառավարության համար: Սակայն, մյուս կողմից, ցանկացած այլընտրանքային տարբերակ կարող էր բացարձակապես աղետալի լինել երկրի համար՝ իր ներկայիս տնտեսության պարագայում: Անորոշությունը երկրի ներսում և դրանից դուրս պետք է ի վերջո իր ավարտին մոտենար:  Ո՛չ երկիրը, ո՛չ էլ հունական հասարակությունն այլևս ի վիճակի չեն հետագա արկածների բախվել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: