ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եմենի կառավարությունն անկայունության ֆոնին վերադառնում է երկիր

Ավելի քան 6 ամիս Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էլ-Ռիյադում արտաքսման մեջ գտնվելուց հետո Եմենի կառավարությունը վերադառնում է երկիր: Եմենի վարչապետ Խալեդ Բահահը վերադարձել է Ադեն քաղաք̦ որը գտնվում է երկրի հարավում:

Կառավարությունը տարհանվել էր Ադենից դեռևս 2015 թվականի մարտին̦ երբ Ալ-Հութի շարժման զինյալները գրավեցին քաղաքը: Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը հուլիսին ազատագրեցին քաղաքը̦ և հիմա Եմենի վարչապետը և մի քանի նախարարներ վերադառնում են Եմեն իրենց պարտականությունների կատարմանն անցնելու համար: Կոալիցիոն ուժերին հաջողվել է ազատագրել ևս մի քանի հարավային շրջաններ̦ թեև իրավիճակն այս նահանգներում շարունակում է խիստ լարված մնալ, և պարբերաբար տարբեր միջադեպեր են գրանցվում:

Նշենք̦ որ Ադեն քաղաքը Եմենի նախագահ Մանսուր Հադիի կողմից հայտարարվել է Եմենի ժամանակավոր մայրաքաղաք̦ քանի որ մայրաքաղաք Սանան̦ ինչպես նաև երկրի հյուսիսային շրջանները ներկայումս գտնվում են հութիների վերահսկողության տակ: Ի դեպ̦ Եմենի նախագահը դեռևս չի պատրաստվում վերադառնալ երկիր:

Կառավարության մամլո խոսնակը հայտնել է̦ որ ներկայումս ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցություններ են ընթանում կառավարության և հութիների միջև: Ինչպես նշում է Vesti.ru-ն կառավարության ներկայացուցիչը նշել է̦ որ զինյալները համաներման կարժանան և կարող են ծառայել Եմենի զինված ուժերում̦ եթե դադարեցնեն դիմադրությունը և ճանաչեն Հադիին որպես միակ օրինական նախագահ:

Նշենք̦ որ անցյալ ամիս Սաուդյան Արաբիան ցամաքային գործողություններ սկսեց Եմենում և հայտարարեց մայրաքաղաք Սանան գրավելու իր մտադրության մասին: Սաուդական իշխանություններն ավելի քան 130 միավոր զրահատեխնիկա մտցրին Եմեն: Լրատվամիջոցները հայտնում են, որ Եմեն են ժամանում սաուդացի մասնագետները և Սաուդյան Արաբիայում վերապատրաստում անցած ավելի քան 1000 եմենցի զինվորները: Reuters-ի տվյալներով Արաբական Միացյալ Էմիրությունները ևս 4000 զինծառայող ունի Եմենում̦ որոնք կռվում են կոալիցիոն ուժերի շարքում:

Մտավախություն կա̦ որ Իրանը կարող է խիստ արձագանքել սաուդական գործողություններին, ինչը կարող է ավելի մեծացնել ճգնաժամի մասշտաբները: Խնդիրն այն է, որ որոշ տեղեկությունների համաձայն հենց Իրանն է ֆինանսավորում շիական Ալ-Հութի շարժմանը` այս կերպ փորձելով դիմագրավել Եմենում սաուդական ազդեցության տարածմանը:

ՄԱԿ-ի տվյալներով մարտից հակամարտության հետևանքով գրեթե 5000 մարդ է սպանվել̦ ավելի քան 25 հազարը վիրավորվել են̦ հայտնում է AFP-ն: 25 միլիոն բնակչություն ունեցող Եմենում հակամարտությունն ազդել է ավելի քան 21 միլիոնի վրա: Արդյունքում երկիրը հայտնվել է սովի եզրին: Amnesty International և Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպություններն իրենց վերջին զեկույցներում մեղադրել են հակամարտող կողմերին ռազմական հանցագործություններ իրականացնեու մեջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: