ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կճանաչի՞ արդյոք ՀՀ-ն ԼՂՀ անկախությունը

«Ես շատ կուզենայի, որ մեր  կողմից Ադրբեջանին  տրվող հնարավոր իրավական պատասխանը մենք չընկալեինք միայն մեկ հնարավոր քայլի՝ այն է ճանաչման համատեքստում»,-  նշեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանի Sputnik Արմենիա մամուլ ակումբում նախօրեին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ։

Ի պատասխան հետևյալ հարցին.  «Իր ելույթում Նախագահն առաջին անգամ խոսեց Ադրբեջանի դեմ հայկական կողմերի հնարավոր իրավական քայլերի մասին։ Արդյո՞ք, սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»՝  Կարեն Բեքարյանը նշեց.

«ՀՀ-ն բարձրաստիճան պաշտոնյաների և անգամ Նախագահի մակարդակով բազմիցս նշել է, որ մենք որոշ պահից ստիպված ենք լինելու դիմել համարժեք քայլերի: Այդ հայտարարություններում չի առանձնացվել քաղաքական, իրավական ռազմական քայլերը: Ուստի այս տեսակետից, Նախագահի այս հայտարարությունը ես  չէի անվանի մեր կողմից առաջին անգամ հնչող հայտարարություն, այլ կփաստեի, որ այս դեպքում ուղղակի Նախագահն ավելի հստակ է եղել իր հայտարարությունում»:

«Ես շատ կուզենայի, որ մեկ կողմից Ադրբեջանին տրվող հնարավոր իրավական պատասխանը մենք չընկալեինք միայն մեկ հնարավոր քայլի՝ այն է ճանաչման համատեքստում: Այդ գործողությունների շրջանակը շատ ավելի լայն է և դրանցից յուրաքանչյուրը կարող է կիրառվել ըստ պահի և անհրաժեշտության: Ի դեպ, եթե դրանք մինչ օրս չեն կիրառվել, դա եղել է ուղղակի հայկական կողմերի՝ բանակցային գործընթացում կառուցողական դիրքորոշման դրսևորում: Այս համատեքստում պետք է նաև նշեմ, որ հայկական կողմերի նման կառուցողական դիրքորոշումը որևէ կերպ համեմատության եզրեր չունի ադրբեջանական կողմի որդեգրած դիրքորոշման հետ, որն ադրբեջանական կողմը միջազգային հանրությանը ներկայացնում է հետևյալ կերպ. «Միջազգային հանրություն, եթե ես Հայաստանի դեմ պատերազմ չեմ սկսում, ապա դա պետք է ընկալեք իմ կողմից որպես զիջում»:

Այստեղ պետք է նաև հավելել, որ բարեբախտաբար  միջազգային հանրությունը կարծես թե սկսել է հասկանալ ադրբեջանական կողմի այդ դիրքորոշման բացարձակ անտրամաբանական լինելու փաստը»,- նշել է Բեքարյանը:

Անդրադառնալով հայկական կողմերի հնարավոր իրավական գործողություններին, փորձագետն այդ շարքում նշել է հետևյալ գործողությունները.

  1. ՀՀ և ԼՂՀ-ի միջև նոր, լայն համաձայնագիր՝ ամրագրված իր բոլոր ոլորտներով, ներառող ռազմական փոխօգնության մանրամասները:
  2. ՀՀ, ԼՂՀ հանրությունների ամենալայն ներգրավումով հանրային քննարկումներ:
  3. ՀՀ միջազգային անվտանգության համակարգի գործիքների ընդլայնում, որը կներառի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետութան անվտանգությունը:

«Եվ հավատացեք, որ այս օրինակները կարել է շարունակել» ,- հավելել է Կարեն Բեքարյանը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: