Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ընթացքում մերձավորարևելյան թեմաներն առանցքային դերակատարում ունեն։ Այս հարթակն օգտագործվում է նաև Իսրայելի և Պաղեստինի կողմից պաղեստինա-իսրայելական հակամարտության արծածման համար։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ «կոչ է արել պաղեստինցիներին որքան հնարավոր է շուտ վերականգնել խաղաղ գործընթացը և լուծել այսքան տարի տևած հակամարտությունը»։ «Ես պատրաստ եմ անմիջապես վերսկսել ուղղակի խաղաղ բանակցությունները պաղեստինցների հետ առանց որևէ նախնական պայմանների, սակայն Պաղեստինյան ինքնավորության նախագահ Մահմուդ Աբասը պատրաստ չէ երկխոսություն սկսել», - Նեթանյահուի խոսքերը մեջբերում է Mignews-ը։
Իր հերթին, Մահմուդ Աբասը հայտարարել է, որ Պաղեստինն այլևս չի հետևելու Իսրայելի հետ 1990-ական թվականներին կնքված համաձայնագրերին, որոնք ստորագրվել են Օսլոյում։ «Մենք հայտարարում ենք, որ քանի դեռ Իսրայելի չի հետևում մեզ հետ կնքած պայմանագրերին և հրաժարվում է դադարեցնել օկկուպացված տարածքների բնակեցման գործընթացը և ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալներին, մեզ այլ ելք չի մնում, քան հայտարարելը, որ մենք այլևս չենք կարող հավատարիմ մնալ համաձայնագրերին, որոնք մշտապես խախտվում են Իսրայելի կողմից», - korrespondent.net-ը, հղում անելով dpa գործակալությանը, մեջբերում է Աբասի խոսքերը։ Հիշեցնենք, որ վերոնշյալ պայմանագրերի համաձայն ենթադրվում էր, որ պաղեստինցիները 5 տարվա ընթացքում պետք է սեփական անկախ պետություն կառուցելու հնարավորություն ստանան՝ փոխարենը դադարեցնելով հարձակումներն Իսրայելի վրա։
Պաղեստինա-իսրայելական բանակցությունները շարունակում են մնալ Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնն իր բոլոր ջանքերը կենտրոնացրել է իսրայելական և պաղեստինյան կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար։ Քերին ասել է, որ հնարավորություն է տեսնում Իսրայելի և Պաղեստինյան ինքնավարության միջև խաղաղության հաստատման համար, և դա «անհասանելի երազանք չէ»։ «Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից հետո Վաշինգտոնը կրկին կենտրոնացնելու է իր բոլոր ուժերը կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար», - ասել է Քերին։
Նշենք, որ ավելի վաղ Աբասն «Ալ-Կուդս Ալ-Արաբի» թերթին տված հարցազրույցում անդրադարձել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնած պաղեստինա-իսրայելական բանակցություններին, որոնք 2014 թվականին տապալվեցին՝ առանց որևէ առաջընթաց գրանցելու: Պաղեստինի ղեկավարի կարծիքով բանակցությունների տապալման գլխավոր պատճառն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի պահանջն է ճանաչել Իսրայելը՝ որպես հրեական պետություն: «Եթե Իսրայելը հրեական պետություն է, ապա ոչ ոք թող չզարմանա, եթե Գազայում բախվի «Իսլամական պետությանը»», - հայտարարեց Աբասը:
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում քննարկվել է նաև մերձավորարևելյան քառյակի (ԱՄՆ, Ռուսաստան, ԵՄ, ՄԱԿ) ձևաչափով։ Ինչպես հյատնում է РИА Новости-ն, Նյու Յորքում կայացած հանդիպման արդյունքում քառյակը կոչ է արել Իսրայելին և Պաղեստինին այնպիսի քաղաքականություն և գործողություններ ձեռնարկել, որոնք կնպաստեն հակամարտության կարգավորմանը երկու պետությունների գոյակցման հիմքի վրա։
Սակայն հաշվի առնելով Մերձավոր Արևելքում սաստկացող նորանոր թեժ հակամարտությունները, այդ թվում Սիրիայում, Եմենում, Իրաքում շարունակվող պատերազմները` վերլուծաբաններն առաջիկայում պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր չեն ակնկալում:
այլ նյութեր այս թեմայով
- Իսրայելացի զինվորականները ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի թունելը Գազայի հատվածի հետ սահմանի շրջանում Բանակում ընդգծել են, որ «թույլ չեն տա Իսրայելի ինքնիշխանության խախտում ինչպես երկրի վրա, այնպես էլ դրա տակ»:
- «Ալ Ջազիրա»-ի լրագրողուհուն գնդակահարել են Հորդանան գետի ափին Նշվում է, որ Աբու Ակլեն եղել է սաղավարտով և զրահաբաճկոնով՝ «Մամուլ» մակագրությամբ:
- Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Ռազմական գործողությունների հետևանքով Գազայում զոհվել է 232 մարդ, Իսրայելում՝ 12:
- Ո՞ւմ է ձեռնտու պաղեստինա-իսրայելական ընթացիկ սրացումը Սակայն այսօր տեղի ունեցողն էականորեն տարբերվում է նախորդ տարիների լարվածությունից: Այն կարելի է ասել ամենամեծն...
- Հայաստանը սատարում է Պաղեստինյան հիմնահարցի` երկու պետության սկզբունքի հիման վրա կարգավորումը. ԱԳՆ Հայաստանը սատարում է Պաղեստինյան հիմնահարցի` երկու պետության սկզբունքի հիման վրա կարգավորումը: Այս մասին այսօր...
այլ նյութեր այս թեմայով
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը Միջազգային մարդասիրական իրավունքով խստիվ արգելվում են հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների,...
- ՀՀ նախագահը շնորհավորել է Անտոնիո Գուտերեշին՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ Միավորված ազգերի կազմակերպության...
- Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Այս համավարակը մեծ մարտահրավեր է մարդկության համար, մինչդեռ այն հաղթահարելուն ուղղված համատեղ ջանքերը կարող...
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է Թրամփի՝ ԱՀԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ համավարակից անհրաժեշտ է «դասեր քաղել», սակայն «դրա ժամանակը դեռ չի եկել»:
- Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է լիբանանցի իր գործընկերոջ հետ Կրոնական ազատությունների և խտրականության դեմ պայքարի համատեքստում նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի...
-
00:30
Ստեփանակերտում պայթյունի հետևանքով զոհերի աճյունները Հայաստան կտեղափոխվեն առաջիկա օրերին
-
00:14
Ֆրանսիան Սյունիքում հյուպատոսություն կբացի. Կատրին Կոլոննա
-
00:07
Ակնկալում ենք, որ Հայաստանը չի ենթարկվի Սփյուռքի ու դրսի ուժերի «սադրիչ ուղղորդումներին». Էրդողան
-
23:01
Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ում վառելիքի պահեստի պայթյունից հաստատված մահերի թիվը 68 է
-
21:30
Ֆրանսիան բուժսարքավորումներ կուղարկի պայթյունից տուժածների, նաև 7 մլն եվրո՝ ԼՂ-ից տեղահանվածների համար
-
21:26
Սեպտեմբերի 26-ին ժամը 20:00 դրությամբ ԼՂ-ից ՀՀ մուտք է գործել բռնի տեղահանված 28 120 անձ
-
19:43
Բելգիան որոշել է դեսպանություն բացել Հայաստանում
-
19:24
Փոխզիջումներ են պետք․ ԵՄ-ն` Արմեն Գրիգորյանի և Ալիևի օգնական հանդիպման մասին
-
19:11
Տրանսպորտ չունեցող արցախցիներին ՀՀ տեղափոխելու համար Ստեփանակերտում գործում է հատուկ խումբ
-
19:00
Այսօրվա բանակցությունները բավականին կառուցողական էին․ Հիքմեթ Հաջիև
-
18:55
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում Հաջիևի հետ հանդիպումից հետո կմեկնի Բեռլին
-
17:56
Պետք է հրատապ մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ. Բորել
-
17:52
Փաշինյանը պաշտոնից ազատել է Արման Պետրոսյանին
-
17:48
Էրդողանը հայտնել է, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանին հեռախոսազրույցի ընթացքում
-
17:28
Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 19 հազար անձ
-
17:22
Պուտինը և Ռաիսին քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
-
17:22
ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Արցախի բնակչությանը օգնություն տրամադրելու հարցում
-
17:15
Ադրբեջանական զինված ծառայողները սպանել են 18 քաղաքացիական անձի, այդ թվում՝ 6 երեխա. Թաթոյան
-
17:06
ԱՄՆ կառավարությունը ԼՂՀ-ից բռնի տեղահանվածների համար հատկացնում է 11.5 մլն դոլար
-
16:54
Եվրահանձնաժողովը 5 մլն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
12:59
ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞
-
20:10
Սահմանային լարվածության աճն ու նախագահի ընտրություններն Արցախում
-
21:13
Մոսկվան Թուրքիայի հարցում «մտրակի և բլիթի» յուրօրինակ քաղաքականություն է վարում
-
18:48
Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները
-
17:00
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. եղանակը Հայաստանում
-
19:15
BRICS-ի ընդլայնումը «չափազանց արևմտյան» աշխարհակարգը փոխարինելու փորձ է. Մակրոն
-
16:47
Շնորհակալություն, Ֆրանսիա
-
18:17
Հնդկաստանի պատվիրակության համար տեղի է ունեցել նաև ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի արտադրանքի ցուցադրություն
-
14:41
Եղանակը Հայաստանում․ առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:13
ԱԽ քարտուղարը Աջիթ Դովալի հետ քննարկել է տիեզերական արդյունաբերության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը
Խոնավություն՝ 67%
Քամի՝ 1,54 կմ/ժ