ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հյուսիսային Կորեան քաղաքացիներին հարկադրաբար ուղարկում է արտասահման՝ աշխատելու. ՄԱԿ

Հյուսիսային Կորեան իր բնակիչներին հարկադրաբար ուղարկում է արտասահման: Այս մասին հայտնել է Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների հարցերով դիտորդ, ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մարզուկի Դարուսմանը, փոխանցում է Интерфакс-ը:

Համաձայն զեկույցի՝ Հյուսիսային Կորեան 50 հազար մարդ է ուղարկել Չինաստան և Ռուսաստան, ինչպես նաև Նիգերիա, Ալժիր և որոշ եվրոպական երկրներ, մասնավորապես՝ Լեհաստան հարկադրական աշխատանքի՝ որպեսզի հնարավոր լինի շրջանցել պատժամիջոցները և արտարժույթ ստանալ: Այդ երկրներում նրանք աշխատում են վառելիքի արդյունահանման, տեքստիլ արդյունաբերության, անտառահատության և շինարարության ոլորտներում:

Զեկույցում նշվում է, որ նրանք օրական աշխատում են 20 ժամ և հանգստանում միայն ամիսը 1-2 անգամ, չեն ստանում անհրաժեշտ սնունդը, ապահովված չեն անվտանգությամբ և մշտապես գտնվում են Հյուսիսային Կորեայի հատուկ ծառայությունների հսկողության ներքո:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Հյուսիսային Կորեաին տարեկան ստանում է 1.2-2.3 մլրդ դոլար՝ նրանց փոխարեն աշխատավարձ ստանալով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: