ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քյոլնի դեպքերից հետո Գերմանիայում հանրային տրամադրությունները փոխվել են

Գերմանական Քյոլն քաղաքում տեղի ունեցած դեպքերից հետո, երբ մի շարք միգրանտներ հարձակվել էին տեղացի կանանց վրա,  գերմանացիները սկսել են էլ ավելի քննադատաբար վերաբերվել փախստականներին: INSA ինստիտուտի կատարած սոցհարցման տվյալների համաձայն՝ գերմանացիների ավելի քան 60%-ը խիստ բացասաբար է մոտենում փախստականների ընդունմանը, 25%-ը նշել է, որ իրենց կարծիքը Գերմանիա միգրացիոն հոսքի վերաբերյալ անփոփոխ է մնացել, իսկ 14.5%-ը՝ հրաժարվել է պատասխանել:

Բացի Քյոլնից, վերջին օրերին ոստիկանությունում արդեն մոտ 600 հայտարարություն է ստացվել նաև Գերմանիայի Համբուրգ, Շտուտգարտ, Բեռլին, Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքներից, որտեղ բողոքում են սեռական ոտնձգություններից, ծեծից կամ գողություններից տուժած կանայք: Իսկ Լայպցիգ քաղաքում հունվարի 11-ին անգամ հատուկ երթ է անցկացվել, որին մասնակցել է մի քանի հազար մարդ: Ցուցարարները բացականչել են ազգայնական կարգախոսներ, ինչպես նաև վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում կանցլեր Անգելա Մերկելի հասցեին՝ անցյալ տարի ավելի քան մեկ միլիոն ներգաղթյալ ընդունելու որոշման համար:

Մերկելն իր հերթին հայտարարել է, որ միգրացիոն ճգնաժամը խոցելի է դարձրել Եվրոպան և ԵՄ անդամ երկրների իշխանությունները չեն կարողանում լիովին կարգավորել տիրող իրավիճակը:

«Այժմ մենք անսպասելիորեն բախվել ենք մարտահրավերների, որոնք Եվրոպա է բերում ներգաղթյալների հոսքը, և ինչպես երևում է՝ խոցելի ենք, քանի որ դեռ հաստատված չեն անհրաժեշտ կարգուկանոնն ու վերահսկողությունը»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը:

Սակայն, միևնույն ժամանակ Մերկելը հանդես է եկել սահմանների փակմանն ուղղված միջոցառումների դեմ, որոնց ներկայումս դիմում են եվրոպական որոշ երկրներ՝ հայտարարելով, որ տեղաշարժման ազատությունից որոշ չափով կախված է եվրագոտու ճակատագիրը:

Գերմանիան, ի տարբերություն եվրոպական այլ երկրների, 2015 թ.-ին հազարավոր փախստականների է ընդունել աֆրիկյան և մերձավորարևելյան երկրներից, ում ներկայությունն էլ երկրում նման ապակայունացմանն է հանգեցրել: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: