ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օբամայի կոչերը Կոնգրեսում սուր քննադատության են արժանացել

Կոնգրեսի առջև երեկ ծավալուն ելույթ ունենալով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման խոսել է երկիրը համաշխարհային ոստիկանի վերածելուց խուսափելու անհրաժեշտության մասին՝ միևնույն ժամանակ կարևորելով անվտանգության ու աշխարհում առաջնորդ դիրքերի պահպանումը:

Նախագահի պաշտոնում իր վերջին ուղերձում Կոնգրեսին, ինչպես և սպասվում էր, Օբաման ծավալուն անդրադարձ է կատարել ահաբեկչության դեմ պայքարին, որը, ըստ նրա, պետք է տարվի միասնական ուժերով և համակարգված:

«Մենք չենք կարող մեր վերահսկողության տակ վերցնել և վերականգնել ճգնաժամային իրավիճակում հայտնված յուրաքանչյուր երկիր: Առաջնորդությունը դա չէ: Դա ճահիճ տանող և թուլացնող ճանապարհ է: Բարեբախտաբար, գոյություն ունի ավելի խելացի մեթոդ՝ համբերատար և կազմակերպված մարտավարություն, ըստ որի՝ Ամերիկան անհրաժեշտության դեպքում կգործի ամերիկացիներին և իր դաշնակիցներին պաշտպանելու համար, սակայն գլոբալ հարցերում մենք մոբիլիզացնում ենք աշխարհը՝ համատեղ աշխատելու նպատակով», - այսպես է ձևակերպել իր տեսլականը Բարաք Օբաման՝ խոսելով ճգնաժամային իրավիճակներում ԱՄՆ-ի դերակատարության մասին:

Նախագահը մասնավորապես կոչ է արել Կոնգրեսին հավանություն տալ օրինագծին, որը ենթադրում է ամերիկյան զինված ուժերի օգտագործումն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

«Եթե Կոնգրեսն իրոք մտադիր է հաղթել այս պատերազմում և ցանկանում է հստակ ազդակ ուղարկել աշխարհի տարբեր անկյուններում տեղակայված մեր զորքերին, ուրեմն պետք է թույլ տաք երկրի սահմաններից դուրս ամերիկյան զինուժի օգտագործումն ընդդեմ ահաբեկչական խմբավորման անդամների», - հայտարարել է Օբաման:

Սակայն, ելույթից անմիջապես հետո ԱՄՆ հանրապետական կուսակցությունը քննադատել է նախագահ Բարաք Օբամային: Պաշտոնական պատասխանով հանդես է եկել Հարավային Կառոլինայի նահանգապետ Նիքի Հեյլին: Նահանգապետը նշել է, որ ԱՄՆ ադմինիստրացիայի ղեկավարի մոտ ամենից լավ ստացվում է ճոխ ու ամպագոռգոռ խոսել:

«Դժբախտաբար, Օբամայի նվաճումները հաճախ չէին համապատասխանում նրա շքեղ բառերին: Իսկ որ ավելի վատ է՝ մենք բախվում ենք սեպտեմբերի 11-ից հետո ընկած ժամանակահատվածում կարևորագույն սպառնալիքի՝ համաշխարհային ահաբեկչության կողմից, իսկ մեր նախագահը չի ուզում, կամ չի կարող դրա դեմ միջոցներ ձեռնարկել: Նա միայն կարող է մի շարք գեղեցիկ բառեր իրար հետևից շարել», - հեգնել է Հեյլին: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    15.10.2024
       
    16.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: