ԼՂՀ. դատական համակարգի աշխատողի օր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Դատական համակարգի հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ:
Կայացած ու լիարժեք գործող դատական մարմինները քաղաքացիական հասարակության կարեւոր ձեռքբերումներից են, որոնք կոչված են ապահովելու երկրում իրավունքի գերակայությունը, օրենքի առջեւ բոլորի հավասարությունը, պաշտպանելու պետության եւ քաղաքացիների շահերը, մարդու իրավունքներն ու ազատությունները: Եվ հատկապես մեր պետության կյանքում, որն արդեն 25 տարի ընթանում է ժողովրդավարական ինստիտուտների կայացման ու զարգացման ճանապարհով, չափազանց մեծ է դատական համակարգի` որպես իշխանության հիմնական ճյուղերից մեկի դերակատարությունը:
Ուզում եմ վստահ լինել, որ ձեզնից յուրաքանչյուրը մեծագույն պատասխանատվության ու հայրենիքին նվիրվածության զգացումով է իրականացնում իր առաքելությունը եւ այսուհետ էլ կանի հնարավորն առաջադրված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար: Ձեր ամենօրյա արհեստավարժ ու անաչառ աշխատանքի արդյունքում է նաեւ ձեւավորվում մեր ժողովրդի վստահությունը արդարության պաշտպանության, նրա հաղթանակի եւ, ընդհանուր առմամբ, իշխանությունների գործունեության հանդեպ:
Մենք կշարունակենք ուշադրության կենտրոնում պահել ձեր աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման գործընթացը՝ ի նպաստ դատական համակարգի շարունակական կատարելագործման ու զարգացման:
Թանկագին բարեկամներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր կարեւոր ու պատասխանատու աշխատանքում»:
Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է կարգադրություն, համաձայն որի` բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքի համար համակարգի մի խումբ ներկայացուցիչներ պարգեւատրվել են արժեքավոր նվերներով:
-
21:32
Ադրբեջանցիները դեռ մի բան էլ առաջ են եկել, ո՞վ է ասում, թե հետ են քաշվել. Տեղ-ից հերքում են ԱԱԾ-ին (News.am)
-
21:23
Մնալով և շարունակելով գործունեությունը` Ռուբեն Վարդանյանը ցույց է տալիս իր հատուկ վերաբերմունքը և նվիրումն Արցախին. Արայիկ Հարությունյան
-
21:02
ՌԴ խաղաղապահները Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
-
20:16
Վիճակահանության արդյունքներով Էրդողանն առաջինն է քվեաթերթիկում
-
20:07
ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայողի սպանության և մեկ զինծառայողի սպանության փորձի դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ
-
19:55
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 33 քաղաքացիների և 225 ընկերությունների նկատմամբ
-
17:46
Խաղաղապահների ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակում Արցախից դուրս է բերվել ՌԴ 28 քաղաքացի
-
16:51
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է ասորիներին՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ
-
14:57
Արցախի ԱԳ նախարարն ու Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը
-
13:27
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից 12 հիվանդ է տեղափոխվել Հայաստան
-
13:04
Կարծում եմ՝ Ռ. Վարդանյանը կամ ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, կամ կներկայացնի առաջիկայում. պետնախարար
-
12:29
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին` Նոր տարվա առթիվ
-
12:03
ԱԱԾ. Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ
-
11:12
Զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն, կրակոցներ են հնչել նաև ադրբեջանական կողմից․ զոհ և վիրավոր ունենք
-
11:09
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ողջունում է Օվերն-Ռոն-Ալպ շրջանի և Սյունիքի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը
-
10:55
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը․ կիրառել են հրաձգային զենք և ՁՀՆ-7 նռնականետ
-
10:52
Ղազարոսի հարության հիշատակության օրն է
-
10:43
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
09:50
Պեսկովն Ուկրաինայում միջուկային զենք տեղակայելու կոչերը շատ վտանգավոր է անվանել
-
00:18
Գերմանիայի կանցլերը խոստովանել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է տևել մինչև 2027 թվականը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
-
17:24
Հայ-ադրբեջանական բանակցություններ. առաջընթա՞ց, թե՞ ֆունդամենտալ տարաձայնություններ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
-
15:09
100 փաստ՝ մինուս մեկ. ՀՀ հետընթացը Տնտեսական ազատության ինդեքսում
-
14:59
Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր սադրանքների համար․ թիրախում ոչ միայն Արցախն է
Խոնավություն՝ 93%
Քամի՝ 0 կմ/ժ