ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրավապաշտպանները քրդերին մեղադրում են արաբ բնակչության բռնի տեղահանման մեջ

AFP

Իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը պնդում է, որ Իրաքի քրդական ուժերը, որոնք ստանում են արևմտյան ուժերի աջակցությունը, Իրաքի հյուսիսային արաբական բնակավայրերում հազարավոր տներ են այրել և ոչնչացրել: Կազմակերպության տվյալներով՝ դրանք հիմնականում այն բնակավայրերն են, որոնք ազատագրվել են «Իսլամական պետության» զինյալներից, հայտնում է AFP-ն: 

Amnesty International-ի իրավապաշտպանների կարծիքով՝ քրդական ուժերի այս գործողությունները պետք է որակել որպես «ռազմական հանցագործություն», քանի որ «քրդական ուժերն, ամենայն հավանականությամբ, իրականացրել են արաբ բնակչության բռնի տեղահանման համակարգված արշավ»:

«Քրդստանի տարածաշրջանային կառավարության Փեշմերգա ուժերը և քրդական ոստիկանությունը հյուսիսային Իրաքում քանդել, պայթեցրել և այրել են հազարավոր տներ՝ ակնհայտորեն փորձելով վրեժ լուծել նրանց կողմից ԻՊ-ին տրամադրվող ենթադրյալ աջակցության համար», - պնդում է կազմակերպությունը:

Իրաքյան Քրդստանի ներկայացուցիչը Sputnik գործակալությանը տված հարցազրույցում հերքել է Amnesty International-ի մեղադրանքները՝ նշելով, որ այս բնակավայրերում տների հիմնական մասն ավերվել է մարտերի արդյունքում, որոնց ընթացքում Փեշմերգան և ԻՊ-ն տարբեր զինատեսակներ են օգտագործել: Վերջինս նաև ասել է, որ տների ավերման պատճառներից մեկն էլ ԻՊ-ի դիրքերին հասցվող միջազգային կոալիցիայի ավիահարվածներն են:

Հարկ է նշել, որ Amnesty International-ի հայտարարությունն առաջինը չէ: 2015 թվականի հոկտեմբերին Լոնդոնում գտնվող իրավապաշտպան կազմակերպությունը նմանատիպ զեկույց հրապարակեց՝ մեղադրելով Սիրիայի քրդական ուժերին ռազմական հանցագործությունների մեջ: Զեկույցի համաձայն սիրիական քրդական ուժերը միտումնավոր քանդել են քաղաքացիական տները և բռնի կերպով տեղահանել են բնակիչներին՝ «առանց որևէ վստահելի ռազմական հիմնավորման»:

Չնայած հնչող տարաբնույթ հայտարարություններին, չենք կարող բացառել, որ Իրաքում արաբական բնակավայրերի ոչնչացումը կարող է կապված լինել այս տարածքները Քրդստանի տարածաշրջանային կառավարության մեջ ներառելու քրդական ուժերի մտադրության հետ: Գաղտնիք չէ, որ ԻՊ-ի դեմ պայքարում իրաքյան բանակի անհաջողություններից հետո քրդական ուժերին հաջողվեց ազատագրել մի շարք շրջաններ: Եվ հիմա Իրաքյան Քրդստանը հայտարարում է այդ տարածքներում իր վերահսկողությունը հաստատելու ցանկության մասին: Որպես օրինակ՝ նշենք նավթով հարուստ Քիրքուքը, որի ազատագրումից հետո քրդական ուժերը հայտարարում են այն Իրաքյան Քրդստանին միացնելու մասին: Հետևաբար, տվյալ շրջաններից արաբական բնակչության տեղահանումը լիովին տեղավորվում է այս տրամաբանության մեջ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: