ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն հասցրել է 5.5 միլիարդ դոլար ծախսել ԻՊ դեմ պայքարի վրա

(c) Dreamstream

2014 թվականի սեպտեմբերից սկսած մինչ այժմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ ռազմական արշավի ծախսերը կազմել են 5.5 միլիարդ դոլար: Այս մասին հայտնել է Իրաքում և Սիրիայում ահաբեկչական գործողություններին հակահարված հասցնող ԱՄՆ զորքերի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորրենը: Բաղդադից հեռարձակվող հեռուստակոնֆերանսի շնորհիվ նա հատուկ ճեպազրույց է անցկացրել Պենտագոնի մամուլի կենտրոնում հավաքված լրագրողների հետ:

«Այս նպատակի համար օգտագործվող ամենօրյա ծախսերը կազմում են 11 մլն դոլար», - նշել է Ուորրենը՝ հավելելով, որ ռազմական գործողությունների ընթացքում ԱՄՆ ինքնաթիռներն իրականացրել են 65 492 մարտական ​​թռիչք և 9782 հարված են հասցրել ԻՊ դիրքերին, որոնցից երկու երրորդն Իրաքում, իսկ մեկ երրորդը՝ Սիրիայում: Ընդ որում, եթե ​​մի քանի ինքնաթիռներ միաժամանակ ռմբակոծել են մի քանի օբյեկտ միևնույն տարածքում, ապա Պենտագոնը հաշվել է դա որպես մեկ հարված:

«Անցյալ տարվա մայիս ամսից կոալիցիոն ուժերը սպանել են ԻՊ ավագ և միջին օղակի 95 ղեկավարներին և հազարավոր շարքային զինյալների», - նշել է Ուորրենը:

ԱՄՆ օդուժը սկսել է ռմբակոծել իսլամիստների դիրքերն Իրաքում 2014-ի օգոստոսի 8-ից, իսկ Սիրիայում ՝ 2014 թ.-ի սեպտեմբերի 23-ից: Իրաքում ԱՄՆ օդանավերի հետ զուգահեռ մարտական գործողություններում ներգրավված են նաև Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Հորդանանի, Հոլանդիայի և Ֆրանսիայի օդանավերը, իսկ Սիրիայում՝ Ավստրալիայի, Բահրեյնի, Մեծ Բրիտանիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Ֆրանսիայի օդանավերը:

Բոլոր նշված երկրները ևս վերջին տարիներին հսկայական գումարներ են ծախսել «Իսլամական պետության» դեմ պայքարի համար, սակայն այս առումով ԱՄՆ թերևս գերազանցել է իր բոլոր գործընկերներին, ինչն առաջացրել է թե՛ ընդդիմության և թե՛ քաղաքացիական հասարակության զայրույթն ու դժգոհությունը:

Հանրապետականների մոտ հատկապես վերջին օրերին հերթական բողոքի ալիք էր բարձրացել, երբ նախագահ Բարաք Օբաման առաջարկել էր պետական բյուջեից դարձյալ հավելյալ գումար ուղղել ռազմական բյուջե՝ ԻՊ դեմ ավելի արդյունավետ պայքարելու նպատակով: Դեմոկրատ Օբամայի խնդրած գումարը քննադատական խիստ մոտեցման արժանացավ անգամ իր կուսակիցների շրջանում, ովքեր պնդում են, որ նախագահության վերջին ամիսներին պետք չէ տրվել գայթակղությանն ու հեղինակազրկվել՝ գումարային հարցերի պատճառով:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    14.10.2024
       
    15.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: