ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ նախարարները խնդրանք-դիմում են ներկայացրել Եվրահանձնաժողովին

Եվրոպական միության երկրների արդարադատության և ներքին գործերի նախարարները Հաագայում արտահերթ հանդիպումից հետո դիմել են Եվրահանձնաժողովին՝ պահանջելով ավելի խիստ վերահսկողություն սահմանել իրենց պետական սահմաններին։

Գործող օրենքներով՝ Շենգենյան գոտում գտնվող երկիրն իրավունք ունի փակել իր սահմանները մինչև առավելագույնը կես տարի ժամկետով պետական քաղաքականության կամ ազգային անվտանգության պատճառներով, սակայն Հաագայի հանդիպման մասնակից նախարարները պահանջել են այդ ժամկետը մինչև երկու տարի երկարացնելու մասին:

Հանդիպմանը քննարկվել են նաև ԵՄ արտաքին սահմանների պաշտպանությանն ուղղված միջոցները` մասնակիցներից ոմանք հայտարարել են, որ Եվրամիության որոշ երկրների տնտեսությունները չեն դիմանում ներգաղթյալների ներհոսքին և արտաքին օգնության կարիք ունի:

Ֆրանսիական կողմը մասնավորապես հայտարարել է, որ բացարձակապես բոլոր փախստականներին ընդունելու փորձը կարող է ամբողջությամբ ապակայունացնել եվրոպական հանրությունը և որ միգրացիոն ճգնաժամը սպառնալիքի տակ է դնում Եվրոպայի ապագան:

Եվրոպական հանձնաժողովը նախարարների մտահոգությանն ի պատասխան խոստացել է մինչև գարուն վերանայել թե՛ շենգենյան համաձայնագրում, և թե՛  Եվրամիությունում ապաստան տրամադրելու վերաբերյալ Դուբլինյան համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին բոլոր առաջարկությունները:

Հիշեցնենք, որ ԵՄ-ի արտաքին սահմանների վերահսկման Frontex գործակալության տվյալներով՝ 2015 թվականի ընթացքում ԵՄ են ժամանել ավելի քան 1.2 մլն ներգաղթյալներ՝ փախչելով պատերազմներից և հակամարտություններից Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներում:

2016 թվականի փորձագետների կանխատեսումները բացարձակապես չեն զիջում նախորդ տարվա տվյալներին, եթե ոչ իհարկե գերազանցում: Մասնագետները պնդում են, որ միգրացիոն ճգնաժամը էքզիստենցիալ սպառնալիք է ստեղծում Եվրոպայի համար, սակայն խնդիրը մեկ միլիոն միգրանտները չեն, որ 2015-ին հասան Եվրոպա, այլ այն 20 միլիոնը, որ կորցրել են տունն ու աշխատանքը, ընկել են հուսահատության գիրկը և փորձում են փախչել բռնությունից, քաղաքացիական պատերազմներից, անգործունակ պետությունից, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի շատ երկրների տնտեսական փլուզումից:

Եթե Եվրոպական մայրցամաքն` ի դեմս Եվրամիության, այդպես էլ չկարողանա գտնել այս խնդրի համակարգված լուծումն ու վերահսկողություն չսահմանի արտաքին ընդհանուր սահմանների վրա, Շենգենյան համաձայնագիրն այս անգամ ոչ թե վեց ամսով կամ երկու տարով, այլ վերջնականապես կփլուզվի և եվրոպական երկրների միջև կրկին կհայտնվեն ներքին սահմաններ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: