Աթաթուրքի աղջկա հայկական գաղտնիքը

Թուրքիայի առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի որդեգիր աղջկա՝ Սաբիհա Գյոքչենի պատմությունը, մինչ օրս շատերի համար մնում է անհասկանալի: Որոշ աղբյուրներ պնդում են, որ նա եղել է Աթաթուրքի դուստրը, որոշներն էլ՝ սիրուհին, սակայն այս կապուտաչյա գեղեցկուհու պատմության ամենախորհրդավոր մասը նրա ծագման հարցն է:
Թուրքական աղբյուրների և հենց Սաբիհայի հարցազրույցի համաձայն՝ Գյոքչեն ծնվել է 1913 թվականի մարտի 22-ին: Ծնողները եղել են Մուստաֆա Իզզիետ Բեյը և Հայրիյե Խանումը, որոնք էթնիկ բոսնիացիներ են եղել: Ծնողների մահից հետո, Սաբիհան հայտնվել է Բասմայի որբանոցում, որը 1925 թվականին այցելել է Մուստաֆա Քեմալը: 12-ամյա կապուտաչյա աղջնակն այնքան է դուր եկել Թուրքիայի առաջնորդին, որ նա որոշել է որդեգրել աղջկան: Սաբիհան Գյոքչեն (թուրք. Gök - երկինք) ազգանունը ստացել է ավելի ուշ, երբ Աթաթուրքը 1934 թվականին օրենք ընդունեց ազգանունների մասին: Սակայն, Սաբիհան հետագայում հավատարիմ մնաց իր ազգանվան նշանակությանը՝ ընտրելով օդաչուի մասնագիտությունը:
1935 թվականի մայիսի 5-ին Սաբիհան Աթաթուրքի հետ ներկա գտնվեց «Թյուրք քուշու» օդաչուական դպրոցի հանդիսավոր բացմանը: Տարբեր երկրներից հրավիրված պլաներների և պարաշյուտիստերի օդային շոուն այն աստիճան գրավեց Սաբիհային, որ երբ հայրը հարցրեց. «Կցանկանա՞ս օդաչու դառնալ»: Աղջիկն առանց երկմտելու պատասխանեց. «Այո՛, հենց հիմա»: Սաբիհան 23 տարեկանում դարձավ Թուրքիայի առաջին կին օդաչուն և աշխարհում առաջին կին օդաչու-ռմբարկուն՝ իրականացելով Աթաթուրքի՝ երկնքի մասին երազանքը:
Սաբիհայի հայկական ծագման մասին առաջինը խոսեց Հրանտ Դինքը: Այսպես, «Ակոս» թերթի խմբագրություն դիմել էր հայաստանցի մի կին` Թուրքիայում ազգականներին փնտրելու նպատակով: Լրագրող Ելենա Սոլնցևան, որը նյութ էր պատրաստում Հրանտ Դինքի մասին` այդ կնոջ որոնումների կապակցությամբ, պատմում է. «Հայաստանաբնակ Հռիփսիմե Սեբիլջյանը փնտրում էր Խաթուն մորաքրոջը, որն անհետ կորել էր Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Հռիփսիմեն գրել էր խմբագրություն, թե իր մայրը` Տիրուհին երկար տարիներ որոնել է քրոջը` Խաթունին: Մինչդեռ, իրականում, կարիք չկար նրան փնտրել. Թուրքիայում բոլորը գիտեին Խաթունին: Ըստ Տիրուհու պատմության՝ իրանց ծնողներին սպանվել էին Ցեղասպանության ժամանակ, և ինքը քրոջ` Խաթունի հետ հայտնվել էր որբանոցում: Մի անգամ մի խումբ զինվորականների ուղեկցությամբ որբանոց է այցելել Թուրքիայի առաջնորդ Քեմալ Աթաթուրքը: Կապուտաչյա Խաթունը դուր է եկել Աթաթուրքին, որը որոշել է որդեգրել նրան»:
Հրանտ Դինքի «Սաբիհա Գյոքչենի գաղտնիք» վերնագրով հոդվածը ռումբի պայթյուն էր թուրքական հասարակության համար: «Մենք շատ ժամանակ վատնեցինք, որպեսզի ապացուցենք, որ Թուրքիայի ազգային հերոս Սաբիհա Գյոքչենը հայ է: Սաբիհան հրաշքով փրկված հայ երեխաներից մեկն է, ով, Եղեռնի տարիներին կորցնելով ծնողներին, հայտնվել էր որբանոցներում: Դաստիարակելու նպատակով Աթաթուրքը նրան վերցրել և տարել էր Անկարա, տվել նոր անուն…» - պատմում էր Հրանտ Դինքը:
Այս սենսացիոն լուրը անմիջապես հայտնվեց կենտրոնական Hürriyet թերթի առաջին էջում: Մի շարք պատմաբաններ նշանավոր թուրք օդաչուի հայկական ծագման վարկածը համարում են պատմական կեղծիք, հայկական սադրանք: Սակայն, Հրանտ Դինքի վարկածն ապացուցող ավելի ծանրակշիռ ապացույցներ են հայտնվել: Թուրքերեն լեզվի ամենամեծ բացատրական բառարանի հեղինակ լեզվաբան Փարս Թուգլաջին հայտարարում է, որ Սաբիհա Գյոքչենը տեղյակ էր, թե ովքեր էին իր իսկական ծնողները, նույնիսկ իմացել է հայերեն շատ բառեր:
«Սաբիհան մի փոքր խոսում էր հայերեն: Նրա հայկական ծագման մասին է վկայում այն փաստը, որ նշանավոր օդաչուն տառապել է «երևանյան հիվանդությամբ»», - նշել է թուրքական դպրոցներից մեկի պատմության ուսուցիչ Քեմալ Մերկալին, ով անձամբ է ճանաչել Սաբիհա Գյոքչենին:
Այնուամենայնիվ, Աթաթուրքի որդեգիր աղջկա ծագման հարցը շարունակում է բաց մնալ: Սաբիհան մինչև կյանքի վերջ (2001 թվականի մարտի 22-ին) նվիրված է մնացել Աթաթուրքին:
Սաբիհա Գյոքչենի պատվին անվանել են Ստամբուլի ասիական հատվածի միջազգային օդանավակայանը: Երբ որոշվում էր անվանակոչության հարցը, թուրքերից շատերը վրդովվում էին, որ օդանավակայանը պետք է կոչվի հայուհու անունով:
-
21:25
Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի «Boeing» օդանավն այսօր վերադառնա Երևան. Տիգրան Ավինյան
-
21:05
Լևոն Արոնյանը վերադառնալու է, երբ իր հանդեպ վերաբերմունքը փոխվի. Սերժ Սարգսյան
-
19:22
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ
-
19:08
Քննչական կոմիտեն ծանուցագիր է ուղարկել Վազգեն Մանուկյանին. նա մեղադրվում է 301 հոդվածով
-
18:50
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Շրի Լանկայի արտգործնախարարի հետ
-
18:44
Դա իրականությանը համապատասխանում է այնքանով, որքանով Իսկանդերը 80-ականների զենք է. Սերժ Սարգսյան
-
18:11
ԱԺ շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունն անվտանգության անհամարժեք միջոց է. ՄԻՊ
-
17:58
Ադրբեջանական իշխանությունները, նկատելի է, որ ջանում են ամեն գնով ջնջել հայկական հետքն ու հայկական ներկայությունը Արցախ աշխարհում. Գարեգին Բ
-
17:41
Արմավիրի մարզպետի տեղակալ հրաժարվել է պաշտոնից և աջակցություն է հայտնել ԳՇ Պետին
-
17:15
Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին
-
17:03
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:31
Արցախի Մարտունու վարելահողերի 15 հազար հա-ից ավելին մնացել է Ադրբեջանի վերահսկողության ներքո
-
16:22
Իտալիայի խորհրդարանի հանձնաժողովը ԼՂ-ի մասին փաստաթղթով կոչ է արել վերադարձնել բոլոր ռազմագերիներին
-
16:12
Նիկոլ Փաշինյանի այցից առաջ Ազգային ժողովի դարպասները զոդում են
-
16:10
Էրդողանի հրահանգով թուրք-ադրբեջանական ֆիլմ է ստեղծվելու արցախյան պատերազմի մասին
-
15:56
Արմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ
-
15:42
Փաշինյանի աշխատակազմից հերքում են Փաշինյանի և ոստիկանության պաշտոնյաների հանդիպման մասին տեղեկությունը
-
15:38
Դատախազությունը հերքում է Օնիկ Գասպարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու լուրերը
-
14:06
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին
-
13:49
Նախագահն առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի. Վանեցյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:25
Հայաստանը պետք է զերծ մնա ՌԴ-ԱՄՆ շահերի հակադրումից դիվիդենտներ քաղելու գայթակղությունից
-
16:51
Երկրագունդ. ԱՄՆ արտաքին քաղաքական գերակայություններն ու մեր տարածաշրջանը
-
18:35
«Ամենաթափանցիկ» իշխանությունը փորձում է հանրությունից հնարավորիս գաղտնի պահել Սյունիքում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները
-
16:26
ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ավարտը քաղաքական տեսանկյունից այսօր ոչինչ չի փոխում
-
18:05
Ի՞նչ է հակամենաշնորհային կոմպլաենսը և ի՞նչի մասին է ՀՀ ՄԻՊ նախաձեռնությունը
-
16:14
Թուրքիան սիրախաղ է սկսել ԱՄՆ-ի հետ. արտաքին քաղաքականության իրակա՞ն փոփոխություն, թե՞ իմիտացիա
-
21:10
Որքանո՞վ է ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն այս իրավիճակում արդյունավետ
-
18:31
Տնտեսություն. Եվրապարտատոմսերի թողարկում, գնաճ, մակրոտնտեսական վիճակ
-
15:05
Սերժ Սարգսյանի թողած իրական «ժառանգությունը»
-
16:03
Վաշինգտոնն ու Թեհրանը նշել են միջուկային գործարքին վերադառնալու պայմանները. կողմերը փորձում են պահել դեմքը
Խոնավություն՝ 66%
Քամի՝ 6 կմ/ժ