«Առաջին տպավորության» ազդեցությունն ԱՄՆ նախագահական ընտրություններում
ԱՄՆ-ում արդեն մեկնարկել է 2016 թվականի նախագահական ընտրությունների առաջին փուլը՝ փրայմերիզը, որի ժամանակ նահանգներից յուրաքանչյուրի բնակիչներն ընտրում են պատվիրակների, ովքեր ներկայացնում են իրենց նախընտրած թեկնածուին (ԱՄՆ-ում բնակիչները անմիջապես չեն ընտրում թեկնածուին, նրանք իրենց ձայնը տալիս են պատվիրակների, ովքեր նոր միայն ընտրում են թեկնածուին): Ընտրությունների հիմնական փուլին՝ համազգային ընտրություններին, միմյանց դեմ կպայքարեն ընտրությունների առաջին փուլը հաղթահարած երկու կուսակցությունների (դեմոկրատներ և հանրապետականներ) ներկայացուցիչները:
Առայժմ, ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել երկու նահանգում՝ Այովայում և Նյու-Հեմփշիրում: Այովայի ընտրությունների արդյունքում հանրապետական թեկնածուներից հաղթել է Տեխասի սենատոր Թեդ Քրուզը, իսկ դեմոկրատներից՝ Հիլարի Քլինթոնը: Նյու-Հեմփշիրի ընտրություններում հաղթել է դեմոկրատներից Բերնի Սանդերսը՝ պարտության մատնելով Հիլարի Քլինթոնին, իսկ հանրապետականներից՝ միլիարդատեր Դոնալդ Թրամփը:
Հիմնվելով ընտրությունների այս նախնական արդյունքների վրա, որևէ կանխատեսում անելուց առաջ պետք է հաշվի առնել, որ լինելով փոքր, ունենալով փոքրաթիվ, միևնույն ժամանակ ոչ բազմազան բնակչություն այս երկու նահանգներում, գրանցված արդյունքները չեն կարող լինել ներկայացուցչական և օբյեկիտվորեն կանխատեսել ընտրությունների հետագա ընթացքը:
Սակայն, կարող ենք մատնանաշել չորս հիմնական հանգամանք, որոնք կարող են իրենց կողմնակի ազդեցությունն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքի վրա:
Առաջին. Այովան և Նյու-Հեմփշիրն ավանդաբար լինելով առաջին նահանգները, որտեղ տեղի են ունենում ընտրություններ՝ հոգեբանական տեսանկյունից գործում են «առաջին տպավորության» ազդեցություն` որոշակիորեն փոխելով ընտրությունների վերաբերյալ ընտրողների պատկերացումները: Այս նահանգներում հաղթանակ թեկնածուների կողմից ընկալվում է՝ որպես իրենց կողմնակիցներին համախմբելու կարողության ապացույց:
Բացի այդ, այս նահանգներում ընտրությունները, լինելով առաջինը, ամենաշատն են լուսաբանվում մեդիայի կողմից, ինչի արդյունքում ավելի ցածր վարկանիշ ունեցող, բայց ընտրությունների արդյունքում լավ արդյունքներ գրանցած թեկնածուին հաջողվում է բարձրացնել իր վարկանիշն ամբողջ երկրում:
Երկրորդ. Ամերիկյան տեսաբանների կողմից ԱՄՆ նահանգները բաժանվում են երեք խմբի. «կապույտ» նահանգները պատկանում են դեմոկրատներին, «կարմիրները»՝ հանրապետականներին, իսկ «մանուշակագույնները» տատանվող նահանգներն են: Եթե առաջին երկուսի դեպքում ընտրության ելքը գրեթե միշտ հայտնի է, ապա երրորդի արդյունքներն անկանխատեսելի են և կարող են լինել վճռական: Թե′ Այովան և թե′ Նյու-Հեմփշիրը հանդիսանում են այսպես կոչված տատանվող կամ «մանուշակագույն» նահանգներ, ինչով էլ պայմանավորված է այդ նահանգներում կայացած ընտրությունների նկատմամբ հանրային մեծ ուշադրությունը:
Երրորդ. Փորձը ցույց է տվել, որ եթե հիմնական թեկնածուներին չի հաջողվում գրանցել դրական արդյունքներ առաջին երկու նահանգներում՝ Այովայում և Նյու-Հեմփշիրում, ապա ընտրարշավի համար հովանավորների կողմից նրանց տրվող գումարը նվազում է, իսկ հովանավորների թիվը՝ պակասում:
Չորրորդ. ԱՄՆ-ում կա նախորդ ընտրությունների փորձով հաստատված մոտեցում, որի համաձայն՝ Նյու-Հեմփշիրում գրանցված արդյունքները սովորաբար ազդանշան են լինում Նոր Անգլիա տարածաշրջանի նահանգների համար, իսկ Այովայում գրանցված արդյունքները՝ Միջին Արևմուտքի նահանգների համար:
Ուստի, եթե հաշվի առնենք նշված գործոնները, ապա կարող ենք փաստել, որ Այովայում և Նյու-Հեմփշիրում տեղի ունեցած ընտրությունների առաջին փուլերը, եթե ունենան որևէ ազդեցություն ընտրությունների հետագա ընթացքի վրա, ապա դա կլինի միայն միջանկյալ: Սակայն, թե որքանով այդ միջանկյալ ազդեցությունը կունենա համապետական ընտրությունների ելքի վրա, դեռ վաղ է կանխատեսել:
այլ նյութեր այս թեմայով
- Բլումբերգը թեկնածություն կառաջադրի ԱՄՆ նախագահական ընտրություններին 77-ամյա Բլումբերգը 2002-2013 թթ. զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը: Նա հայտնի է նաև՝ որպես ֆինանսական լուրերի...
- «Ցնցող հաղթանակ այս գիշեր: Շնորհակալություն բոլորին». Թրամփը՝ Կոնգրեսի ընտրությունների մասին ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին անցկացված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն Սենատում...
- Թրամփի հակառակորդները վնաս են հասցնում ԱՄՆ-ի հեղինակությանը.Պուտին Պուտինը նշել է, որ նրանք հարգանք չեն ցուցաբերում Թրամփի օգտին քվեարկած ընտրողների նկատմամբ:
- Իրատեսակա՞ն է արդյոք Դոնալդ Թրամփի պաշտոնանկությունը ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վարքագիծը, ով հայտնի է դարձել որպես մինչ օրս ԱՄՆ-ի պատմության մեջ եղած «ամենաարտասովոր»...
- Թրամփ 102 (ՏԵՂԵԿԱՆՔ) Թրամփի արտաքին քաղաքականությունը հետապնդում էր մեկ հիմնական նպատակ՝ ամրապնդել ԱՄՆ դիրքերը համագործակցության...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ