ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրիտանիան հազարավոր անչափահաս փախստականների է վերադարձրել պատերազմական գոտիներ

© lockeduplaughter.wordpress.com

Բրիտանիան վերջին ինը տարիների ընթացքում մոտ 2.748 նախկին անչափահաս ապաստան հայցողների է վերադարձրել իրենց ծագման երկիր՝ ներառյալ Աֆղանստան, Սիրիա և Իրաք: Այս մասին հայտնել են Բրիտանիայի միգրացիոն հարցերով զբաղվող պաշտոնյաները: Մեծամասնությունն ուղարկվել է Աֆղանստան, իսկ ավելի քան 650-ը՝ Իրաք: Իսկ 2014 թվականից ի վեր, երբ ազդարարվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ լայնամասշտաբ պայքարը մոտ 60 չափահաս պատանիների են հետ ուղարկել իրենց բնակության վայրը:  

Երիտասարդները Մեծ Բրիտանիայից արտաքսվել են 18 տարեկան դառնալուց հետո: Նրանցից շատերը հաճախելիս են եղել Բրիտանիայի դպրոցներ և որևէ կապ չեն ունեցել իրենց հայրենիքիների հետ, հաղորդում է Sputnik News- ը:

Հետաքննական լրագրության բյուրոյի հայտնած տեղեկության համաձայն՝ Աֆղանստանի որոշ հայրենադարձներ հայտնել են, որ Աֆղանստան վերադառնալուց հետո հետապնդվել, առևանգվել, ինչպես նաև շահագործվել են թալիբների կողմից: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    7 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: