ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բալկանյան երկրները խստացրել են Եվրոպա միգրանտների մուտքի կանոնները

ignoringoccupation.blogspot.com

Հունաստանի և Մակեդոնիայի սահմանին հազարավոր միգրանտներ են կուտակվել այն բանից հետո, երբ Բալկանյան երկրները խստացրել են իրենց տարածքով դեպի Արևմտյան Եվրոպա ուղևորվող միգրանտների համար մուտքի կանոնները: Փետրվարի 21-ից Մակեդոնիայի սահմանը թույլատրվում է հատել միայն Իրաքից և Սիրիայից ժամանած այն փախստականներին, որոնք նույնականացման փաստաթղթեր ունեն: Այլ երկրներից, այդ թվում՝ Աֆղանստանից, ժամանած միգրանտների մուտքը Սկոպյեն արգելել է: Այժմ միգրանտները Հունաստանի և Մակեդոնիայի սահմանից անմիջապես գնացքներով ուղևորվում են Սլովենիայի և Ավստրիայի սահման: Նրանց թույլատրվում է լքել գնացքը միայն Մակեդոնիայում, Սերբիայում, Խորվաթիայում և Սլովենիայում, եթե միգրանտները բժշկական օգնության կարիք ունեն կամ ցանկանում են ապաստանի դիմում գրել այդ երկրներից որևէ մեկում:

Բալկանյան երկրների կողմից միգրանտների համար կանոնների խստացման պատճառ է դարձել ավստրիական իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ իրենք պատրաստվում են օրական ընդունել ապաստանի տրամադրման ընդամենը 80 հայտ, ինչպես նաև Գերմանիայի հետ սահմանը կարող են հատել օրական միայն 3200 միգրանտ: Եվ մինչ Ավստրիան բալկանյան երկրներին հրավիրում է չորեքշաբթի՝ ԵՄ ներքին գործերի նախարարների Բրյուսելում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ հանդիպել Վիեննայում՝ ստեղծված իրավիճակը քննարկելու, Հունաստանն  իր հյուսիսային հարևանին  մեղադրում է միգրացիոն ճգնաժամի բեռից խուսափելու փորձերի մեջ: Հունաստանի միգրացիայի հարցերով նախարարը նշել է, որ Աթենքն արդեն դիվանագիտական քայլեր է ձեռնարկել ԵՄ անդամ երկրների սահմանները միգրանտների համար բաց պահելու նպատակով:

ՄԱԿ-ի տվյալներով տարվա սկզբից Թուրքիայից Հունաստան է ժամանել ավելի քան 94 հազար միգրանտ: Սպասվում է, որ այս տարի միգրացիոն հոսքը դեպի Եվրոպա ավելի մեծ է լինելու, քան նախորդ տարի: Նման պայմաններում չնայած Գերմանիայի և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից սուր քննադտության միության անդամ երկրները սկսել են արդեն միակողմանի միջոցներ ձեռնարկել միգրացիոն հոսքերը հաղթահարելու համար, քանի որ միգրանտներին ԵՄ երկրներում արդարացի բաշխելու Բրյուսելի պլանը չի գործում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: