ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանական ընտրություններ. Մերկելի հեղինակությունը վտանգի տակ է

refugeeresettlementwatch.wordpress.com

Գերմանիայի երեք նահանգներում իրականացված տեղական ընտրությունների արդյունքում հակամիգրացիոն դիրքորոշում ունեցող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն աննախադեպ հաջողություն է գրանցել` տեղ ապահովելով բոլոր երեք նահանգների խորհրդարաններում:

Բանդեն-Վյուրտեմբերգի, Ռեյնլանդ-Պֆալցի բնակիչները երկրի արևմուտքում ու Սաքսոնիա-Անհալթի բնակիչները՝ արևելքում, նախընտրել են «Քրիստոնեա-դեմոկրատական միության» մրցակիցներին:

Գերմանացի ընտրողներն այսպիսով կարծես պատժում են Մերկելին նրա վարած միգրացիոն քաղաքականության համար: Նման արդյունքները ցույց են տալիս հասարակության տրամադրվածությունը Մերկելի վարած  ներգաղթյալների նկատմամբ զիջումային քաղաքականության նկատմամբ:

«Մենք ունենք շատ հստակ դիրքորոշում միգրացիոն քաղաքականության վերաբերյալ՝  մենք չենք ցանկանում ընդունել  փախստականներին: Ընտրողները, որոնք քվեարկել են մեզ համար, աջակցում են նման ընթացքը», - հայտնել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ներկայացուցիչներից մեկը:

Բեռլինում անգամ տեղի են ունեցել բողոքի ակցիաներ մոտ երկու հարյուր հազար աջերի մասնակցությամբ, որոնք թափահարելով գերմանական դրոշները, հնչեցրել են «Մերկելը պետք է գնա» և «Մենք ժողովուրդն ենք» կոչերը:

Տարեսկզբին գերմանացի սոցիոլոգները հայտարարել են ՔԴՄ/ՔՍՄ աջ կենտրոնամետ դաշինքի վարկանիշի ռեկորդային անկման մասին: Ընդ որում, հարցումները վկայում են աջ եվրահոռետեսների՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ազդեցության աճի մասին: Դրա աջակցության մակարդակն այժմ կազմում է 12,5 տոկոս այն դեպքում, երբ 2013 թվականին ԱԳՀ-ն հավաքել էր ձայների ընդամենը 4,7 տոկոսը և նույնիսկ չէր անցել խորհրդարան:

Հիշեցնենք նաև, որ զուգահեռաբար նման հակամիգրացիոն տրամադրություններ են գերիշխում նաև հարևան Ֆրանսիայում, և ինչու ոչ, այլ շատ եվրոպական երկրներում: Ոչ վաղ անցյալում, Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մեծ հաջողությունների հասավ «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը: Իր ազգայնասիրական և հակամիգրացիոն հայացքներով 47-ամյա Լը Պենը հասցրել է գրավել բազմաթիվ ֆրանսիացիների սրտերը, ովքեր հոգնել են իրենց երկրում օրեցօր աճող փախստականների թվերից:

Ուստի հաշվի առնելով այն ազդեցությունը, որ Եվրոպայի ներքաղաքական կյանքի վրա ներկայումս թողում են փախստականները, ամենևին  բացառված չէ, որ այս ճգնաժամից  Եվրոպան դուրս կգա նոր՝ ծայրահեղական դեմքով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: