ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Բալկանյան ուղին» շարունակելու է փակ մնալ փախստականների համար

Вести http://www.vesti.ru/

Հունաստանի վարչապետ Ալիքսիս Ցիպրասը հայտարարել է, որ «բալկանյան ուղին» շարունակելու է փակ մնալ: «Այս մասին որոշումը պատահաբար չի կայացվել: Քիչ հավանական է, որ բալկանյան երթուղին նորից բացվի», - Հունաստանի վարչապետի խոսքերը մեջբերում է Euronews-ը: 

Այսպես կոչված «բալկանյան երթուղին» այն ճանապարհն է, որով Մերձավոր Արևելքից Հունաստան ժամանած փախստականները հասնում են Գերմանիա: Բալկանյան ուղին անցնում է Հունաստանի, Մակեդոնիայի, Սերբիայի, Խորվաթիայի և Սլովենիայի տարածքով: Դա Եվրոպա հասնելու փախստականների հիմնական ուղին է: Ամեն օր թուրքական ափից նավակներով շուրջ 2000 մարդ է հասնում հունական կղզիներ: Այստեղից նրանք շարժվում են դեպի Մակեդոնիայի հետ սահման, որտեղից գնացքով հասնում են ցանկացած եվրոպական քաղաք:

«Բալկանյան երթուղին» փակելու մասին որոշումը կայացվել է փախստականների հարցով ԵՄ-Թուրքիա արտահերթ գագաթաժողովի ժամանակ: Երթուղու փակումը նշանակում է, որ այդ ճանապարհի վրա գտնվող երկրները, այդ թվում՝ Հունաստանը, բոլոր ապօրինի փախստականներին վերադարձնելու են Թուրքիա: Նրանցից յուրաքանչյուրի դիմաց ԵՄ-ն Թուրքիայից մեկ սիրիացի փախստական է ընդունելու: Թուրքիայի և ԵՄ-ի միջև գործողությունների ծրագրի մանրամասները քննարկվելու են ԵՄ գագաթաժողովի ժամանակ, որը կայանալու է մարտի 17-18-ին:  

Deutsche Welle-ն գրում է, որ բալկանյան երկրների շարքում հազվադեպ է նման միասնություն նկատվում, ինչպես այս անգամ փախստականների հարցում: Հունաստանը, Մակեդոնիան, Սերբիան, Խորվաթիան և Սլովենիան միաձայն պնդում են, որ իրականում փախստականների նպատակն իրենք չեն, փախստականները ցանկանում են իրենց տարածքով հասնել Գերմանիա և Ավստրիա:

Ի դեպ, վիճակագրական տվյալները ևս այդ մասին են խոսում: 2015 թվականի ընթացքում «բալկանյան երթուղով» 800 000 փախստական է անցել: Նրանցից միայն 1578-ն է ապաստան խնդրել Մակեդոնիայում, 8-ը՝ Սերբիայում, 211-ը՝ Խորվաթիայում: Ստացվում է, որ բալկանյան երկրները ամիսներ շարունակ հարյուր հազարավոր փախստականների մի սահմանից դեպի մյուսն են թողել մինչև Ավստրիա, Գերմանիա և Շվեդիա: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: