ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիայի «նեոնացիստներն» ընդունում են հակաիսլամական հռչակագիր

Getty Images

Գերմանական Շտուտգարտ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության դեմ իրականացվող բողոքի ակցիայի մասնակից մոտ 400 ակտիվիստի:

Բանն այն է, որ Գերմանիայի ծայրահեղ աջերի կուսակցությունը Շտուտգարտում համաժողով է անցկացրել, որի ընթացքում հակաիսլամական բնույթի հռչակագիր է ներկայացրել և հերթական անգամ հանդես եկել միգրանտների հոսքի նվազեցման օգտին:

Ցույցի մասնակիցները, սակայն, փորձել են արգելափակել համաժողովի անցկացման վայրի մուտքը: Սկզբում ցույցը խաղաղ է ընթացել՝ «լայն ճակատով՝ ընդդեմ ռասիզմի և հալածանքների» կարգախոսով: Այնուհետև որոշ մասնակիցներ սկսել են քարեր, շշեր և ճայթռուկներ նետել ոստիկանների կողմը: Հավաքվածներից շատերը իրենց դեմքը ծածկել են դիմակներով:

Ցուցարարներին ցրելու ժամանակ ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ և ջրցաններ: Արդյունքում տուժել են մեկ ցուցարար և երկու ոստիկան:

Ըստ ոստիկանության, ցույցին մասնակցել է ընդհանուր առամամբ 800-900 մարդ: Այսպիսով, ոստիկանությունը ձերբակալել է մասնակիցների գրեթե կեսին: Իսկ ցույցը ցրող ոստիկանների թիվը հասել է մոտ հազարի:

Հիշեցնենք, որ հակաիսլամական հռետորաբանությունը Գերմանիայում ի սկզբանե եկել է Պեգիդա կոչվող զանգվածային շարժումից, որը սկսվել է Գերմանիայի արևելյան Դրեզդեն քաղաքում, ապա նաև տարածվել այլ գերմանական քաղաքներում:

Սակայն, միայն Պեգիդան և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը չէ,  որ այսօր դրսևորում են տալիս «նեոնացիստական» մոտեցումներ: Ազգայնական տրամադրությունների բարձրացմանը մենք ականատես ենք լինում բազմաթիվ այլ եվրոպական երկրներում ևս:

Խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները եվրոպական մի շարք երկրներում ցույց են տալիս լիարժեք պատկերացում այսօրվա «Ազգայնական Եվրոպայի» վերաբերյալ:

Շվեյցարիայում, օրինակ, Ժողովրդի կուսակցությունը ստացել է 29% ձայն ընտրություններին, իսկ Ավստրիայի Ազատության կուսակցությունը ստացել 21% ձայն: Նույն 21%-ը ստացան նաև Դանիայի Ժողովրդի կուսակցությունն ու Հունգարիայի Ջոբբիկ կուսակցությունը:

«Ֆիններ» կուսակցությունը ստացել է 18% ձայն Ֆինլանդիայի վերջին խորհրդարանական ընտրություններին, իսկ Ֆրանսիայի Ազգային ճակատն իր հերթին ստացել է քվեների 14%-ը: 13% ձայն են հավաքել Շվեդիայի  Դեմոկրատները և 10%՝ Ազատության կուսակցությունը Նիդեռլանդներում:

Հաշվի առնելով ազգայնական ուժերի նման հաջողությունները եվրոպական տարբեր երկրներում՝ միանշանակ կարող ենք նշել, որ այժմ աջ պոպուլիստական ​​խմբավորումների հակամիգրացիոն և եվրոսկեպտիկ կոչերն ու կարգախոսները լսելի են ողջ եվրոպական մայրցամաքում:

Իհարկե, վերոնշյալ կուսակցություններից որոշները գոյատևում և ժողովրդականություն էին վայելում դեռևս 2000 թվականին, բայց այժմ նրանց գաղափարներն ու մոտեցումներն ստեղծում են բավական ուժեղ հոսանք, որն աստիճանաբար Եվրոպան տանում է  դեպի ծայրահեղ ազգայնականություն…

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: